В стадии разработки
«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին»
-
1 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄՈՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Վերջին տարիներին նկատվել է մի շարք հիվանդությունների բռնկումներ, որոնք փոխանցվում են վայրի կենդանիներից ինչպես մարդկանց, այնպես էլ գյուղատնտեսական և ընտանի կենդանիներին, ինչը տնտեսությանը մեծ վնաս է պատճառում:
Նոր տեսակի կենդանիների ներթափանցման պատճառով շատ ժամանակ նկատվում է կենսաբանական հավասարակշռության խախտում:
Հանրային առողջության պաշտպանության, հիվանդությունների կանխարգելման, կենսաբանական հավասարակշռության պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրականացնել կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներ:
Կենդանական տեսակների թվաքանակի կարգավորման հիմքերն են՝ բնակչության համար վարակի կամ հիվանդության սպառնալիքի առաջացումը, գյուղատնտեսական և ընտանի կենդանիների հիվանդությունների կանխարգելումը, տնտեսությանը էական վնաս պատճառելու սպառնալիքի առաջացումը, կենդանական աշխարհի գոյություն ունեցող բնական հավասարակշռության խախտումը:
«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ3» կետից, 15-րդ հոդվածից և Վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 571-Ա որոշման հավելվածի 3-րդ կետից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագիծը սահմանում է Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը, որտեղ առանձին տեսակների համար սահմանվում է կարգավորման հիմքերը, միջոցառումների համար նախատեսվող պարտադիր պահանջները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունման արդյունքում կանոնակարգվում է կենդանիների առանձին տեսակների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման հիմքերը, պահանջները:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
- «Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում: Կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումների անցկացնելու մասին նոր կառավարության որոշման նախագիծը մշակման ընթացքում կքննարկվի նաև ֆինանասական միջոցների նախատեսման հարցը, ինչպես նաև միջոցառումն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հատկացվող գումարի չափը, հատկացման կարգն ու պայմանները։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Обсуждалось
19.09.2024 - 09.10.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Безопасность, Сельское хозяйство, Охрана природы, Общественное здравоохранение
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1418
Принт