Добавить в избранное

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության վերաբերյալ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ՀՀ տարածքում նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության վերաբերյալ պահանջներ սահմանող գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթեր առկա չեն։

Մասնավորապես՝ ՀՀ տարածքում գործող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերը (այսուհետ՝ Նորմեր) սահմանում են բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև արտադրական և գյուղատնտեսական  կազմակերպություններին, պատմամշակութային կառույցներին մոտեցնող ճանապարհների  նախագծման սկզբունքները, իսկ շինարարական աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության մասով պահանջներ սահմանված չեն։

Շինարարական աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության վերաբերյալ պահանջներ սահմանված են ներկայումս ՀՀ տարածքում չգործող ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերով, որը ուժը կորցրած է ճանաչվել  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով։

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության սկզունքները սահմանող «Ավտոմոբիլային ճանապարհներ. Շինարարություն» շինարարական նորմերի մշակման համար միջոցներ նախատեսված չեն: Համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պարագայում այն նախատեսվում է մշակել 2025 թվական:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով նախատեսվում է մինչև նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության սկզունքները սահմանող «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի ուժի մեջ մտնելը ՀՀ տարածքում գործողության մեջ դնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով ուժը կորցրած ճանաչված ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ. Շինարարություն» շինարարական նորմերի 14-րդ և 15-րդ բաժինները (շինարարական աշխատանքների կատարման հիմնական կանոնները և դրանց ընդունման բաժինները)՝ դրանք ներառելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերում։

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում,

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում,

- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում:

Միաժամանակ հարկ է նշել, որ «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում  և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Ճանապարհաշինարարական ծրագրերի արդյունավետության բարձրացում, նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության սկզունքների սահմանում։

  • Обсуждалось

    18.09.2024 - 04.10.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 948

Принт