«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
4 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- 2024 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները՝
- Հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝
«6) Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը:».
- Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ կետերով՝
«21. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը հարկային մարմնին է տրամադրում քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում գրանցված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց՝
- հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
- զբաղեցրած պաշտոնի անվանումը ու նույնականացման ծածկագիրը։
- Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից ստացված տվյալներն ինքնաշխատ եղանակով փոխանցվում են տեղեկատվական բազա:»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
17.09.2024 - 02.10.2024
-
Тип
Pешение
-
Область
Гражданская служба
-
Министерство
Офис гражданской службы Аппарата Премьер-министра
Просмотры 649
Принт