Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

Անհրաժեշտությունը։

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց հողօգտագործողներին աջակցելու և վնասը որոշակի չափով մեղմելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։

Վնասի հաշվարկները իրականացվել են հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը ըստ մշակաբույսերի տեսակների վնասված ցանքատարածության մակերեսի, վնասվածության աստիճանի վերաբերյալ, ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2023 թվականի բուսաբուծական արտադրանքի գները և վերջին 3 տարիների միջին բերքատվության ցուցանիշները՝ ըստ համապատասխան մարզերի: Խաղողի, պտղի, հատապտղի, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի համար տրամադրվող աջակցությունը նախատեսված է վնասի 5%-ի չափով, իսկ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 1 հա ցանքին անհրաժեշտ սերմի արժեքի 50 %-ի չափով՝ յուրաքանչյուր հա-ի հաշվով 30 հազ. դրամ:

Հարկ է նշել, որ աջակցության տրամադրումը նախատեսված է կարկուտի հետևանքով 50-100% վնաս կրած հողօգտագործողներին, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ակնկալվող բերքի 50%-ից ավելի կորուստը ունենում է էական ֆինանսական ազդեցություն հողօգտգարոծողների համար։ Միաժամանակ խաղողի, պտղի, բանջարեղենի համար վնասի 5%-ի չափը հաշվարկվել է հիմք ընդունելով նախորդ տարիների փորձը։

Համաձայն ՀՀ մարզպետարանների կողմից տրամադրված տեղեկատվության կարկուտի հետևանքով վնասված ցանքատարածությունները և այգետարածքները կազմում են 11,192,65 հա, որից 2794,143 հա-ը՝ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածություններն են, իսկ 8398,50-ը պտղատու այգիները, բանջարաբոստանային մշակաբույսերի,  բազմամյա խոտաբույսերի և կարտոֆիլի ցանքատարածությունները, որոնց ընդհանուր վնասի չափը դրամային արտահայտությամբ կազմում է 20,804,670,773․06 մլրդ գումար։

  1. Ըստ ՀՀ մարզերի վնասի չափը և աջակցության գումարը կազմում է՝ Արագածոտնի մարզում՝ 410 հա պտղի և հատապտղի համար՝ 44,978,793․75 ՀՀ դրամ,
  2. Արարատի մարզում՝ 975,5 հա պտղատու այգիների, բանջարեղենի համար՝ 140,802,065․51 ՀՀ դրամ,
  3. Արմավիրի մարզի 4738 հա մակերեսով պտղատուների, խաղողի և բանջարեղենի համար վնասը կազմում է 694,740,815․16 ՀՀ դրամ,
  4. Գեղարքունիքի մարզում՝ 668 հա հացահատիկի, հատիկաընդեղենի համար՝ 20,040,000 ՀՀ դրամ և 137,7 հա պտղատուների, կարտոֆիլի և բանջարեղենի համար՝ 9,947,822 ՀՀ դրամ,
  5. Լոռու մարզում 2147,6 հա հացահատիկի և հատիկաընդեղենի համար՝ 64,428,000 ՀՀ դրամ և 1918,8 հա բանջարեղենի, կարտոֆիլի և պտղի համար՝ 115,045,630 ՀՀ դրամ,
  6. Կոտայքի մարզում՝ 47 հա հացահատիկի, հատիկաընդեղենի համար՝ 1,410,000 ՀՀ դրամ և 75,7 հա պտղատուների, բանջարեղենի, պտղի համար՝ 3,385,939․05 ՀՀ դրամ,
  7. Սյունիքի մարզում 73 հա բանջարեղենի համար՝ 3,253,199,30 ՀՀ դրամ և 1 հա հատիկաընդեղենի համար՝ 30 000 ՀՀ դրամ։

             Ելնելով վերագրյալից, ՀՀ մարզպետարանների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն կարկտահարության հետևանքով 50-100% վնաս կրած հողօգտագործողներին տրամադրվող ընդհանուր աջակցության գումարը կազմում է շուրջ  1 098 062 265,20 ՀՀ դրամ գումար։

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի բխում ոլորտային կամ այլ ռազմավարական փաստաթղթերից։

Կարգավորման նպատակը և բնույթը։

  1. Կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց աջակցությունը տրամադրվում է այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման համաձայն հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված և հրապարակված ակտերի հիման վրա գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը կազմել է 50-100 %:
  2. Աջակցության սահմանաչափերը սահմանվում են հետևյալ չափով.

1) խաղողի, պտղի և հատապտղի համար` վնասի 5 %-ի չափով, 

2) կարտոֆիլի, բանջարաբոստանային, կերային և տեխնիկական մշակաբույսերի համար` վնասի 5 %-ի չափով,

3) հացահատիկի և հատիկաընդեղենի 1 հա-ի համար` 30000 դրամ:

  1. Կարգը հաստատվելուց հետո շահառուները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին՝ դիմումում նշելով կարգի 4-րդ կետի համաձայն աջակցություն ստանալու մասին, ինչպես նաև նշելով ցանքատարածության կամ այգետարածքի վայրը, մակերեսը, վնասված մշակաբույսի տեսակը, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և շահառուի անունով բացված բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն։ Դիմումին կից ներկայացվում է նաև վնասվածության աստիճանի վերաբերյալ համայնքային հանհանձնաժողովի կողմից ներկայացված տվյալները, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հողամասի անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը։ Դիմումների ընդունումից հետո դրանք տրամադրվում են համայնքային հանձնաժողովին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ամփոփելու և իր կողմից կազմված ակտերին համադրելու համար։
  2. Համայնքային հանձնաժողովների կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփովում են հողօգտագործողների կողմից ներկայացված դիմումները և համադրվում համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերի հետ։
  3. Համայնքների կողմից ամփոփված տեղեկատվությունը (հողօգտագործողի անուն, ազգանունը, ցանքատարածության կամ այգետարածքի վայրը, մակերսը, վնասված մշակաբույսի տեսակը, վնասվածության չափը և կարգի 4-րդ կետի համաձայն աջակցության չափը) ներկայացվում է մարզային հանձնաժողով, որը 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում էկարկուտի հետևանքով վնաս կրած հողօգտագործողների ցանկը, և համաձայնեցվելուց հետո, այն ներկայացնում հանրապետական հանձնաժողով։
  4. Հանրապետական հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է կարկուտի հետևանքով վնաս կրած հողօգտագործողների ցանկը և տրամադրում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետ՝ ՆԳՆ)։
  5. ՆԳՆ-ն 2 աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ակտերը տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն)։ Ներկայացված տվյալներում տեխնիկական թերություններ կամ վրիպակներ հայտնաբերվելու դեպքում Նախարարությունը դիմում է ՆԳՆ-ին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկումներ կատարելու և ճշտված տվյալները Նախարարություն ներկայացնելու համար։

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները։

    Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ կառաջանան։ Ըստ այդմ՝ զուգահեռաբար ներկայացվում է առաջարկություն՝ նախագծով նախատեսված փոխհատուցման տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ: Ըստ նախնական օպերատիվ տվյալների, գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման համար կպահանջվի շուրջ 150 մլն դրամ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը։

Նախագծի ընդունման արդյունքում արդյունքում կարկուտի հասցված վնասների դիմաց տրամադրված աջակցության միջոցով հնարավոր կլինի հողօգտագործողների կողմից որոշակի չափով մեղմել կրած ֆինանսական կորուստները և շարունակել գյուղատնտեսական գործունեությունը։

  • Обсуждалось

    16.09.2024 - 04.10.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1292

Принт

Предложения

Rudik Danielyan

18.09.2024

Բարև իսկ Արարատի մարզում, նայակերտ համայնքում խաղողագործներին քամուց պատճառված վնասների մասով ոչինչ չկա?1հա մասով 300000-700000դրամ վնաս է պատճառվել։Արձանագրվել է ու վերջ։

Узнать больше