Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի

N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում (այսուհետ նաև` օրենք) 22.05.2024թ. ՀO-239-Ն oրենքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար հրապարակային ծանուցումների տրման հետ կապված հարաբերությունները ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և հրապարակային ծանուցումների տեղադրման կարգում իրացնելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի 04.07.2024թ. N 635-Ա որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օրենքում 2024թ. մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքով կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Մասնավորապես, քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում`

1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը.

2) փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը.

3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը.

4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը:

Նշված հարաբերությունների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 17.02.2011թ. N 174-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և հրապարակային ծանուցումների տեղադրման կարգում ներառել համապատասխան կարգավորումներ:

Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) 2024 թվականի հուլիսի 19-ի նիստում Արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է անհատական ծանուցումների բիզնես մոդելի առաջարկվող տարբերակը և արդյունքում որոշվել է՝

  1. կազմակերպել E-notify համակարգի հրապարակային ծանուցումների համակարգի գործարկումը՝ հիմք ընդունելով, որ այն կփոխարինի ներկայումս գործող azdarar.am հարթակին և կգործի նույն դոմեյնի տակ,
  2. մշակել և Խորհրդին ներկայացնել անհատական ծանուցումների հայեցակարգ:

Հայեցակարգով սահմանված կարևորագույն կետերից է այն, որ անհատական ծանուցումների նոր համակարգի գործարկման և գործունեության արդյունքում կապահովվի նաև խիստ նույնականացումը: Նախագծով առաջարկվում է Որոշումը լրացնել անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ և էլեկտրոնային թվային ստորագրությամբ հրապարակային ծանուցման հրապարակման ընթացակարգը կանոնակարգող դրույթներով: Նախագիծը կոչված է արդիականացնելու հրապարակային ծանուցումների համակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով անհատի խիստ նույնականացման գործիքների կիրառմանը, որն էական նշանակություն ունի ծանուցումների, հայտարարությունների իսկության ու ամբողջականության ապահովման մեջ: Նախագիծը ներառում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հրապարակվող ծանուցումների հետ կապված կոնկրետ դրույթներ, որոնց համաձայն նախարարության կողմից հրապարակվող ծանուցումները ենթարկվելու են անվտանգության որոշակի միջոցառումների՝ պահանջելով ծանուցումները ստանալու համար նույնականացման մանրամասներ, ինչպիսիք են անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը կամ վարորդական վկայականի համարը, ինչպես նաև բջջային հեռախոսահամարով հաստատումը: Սրա միջոցով զգայուն տեղեկատվությունը դառնալու է պաշտպանված է և հասանելի միայն համապատասխան անձի համար:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են օրենքի պահանջների համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար հրապարակային ծանուցումների տրման հետ կապված հարաբերությունները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

        Որոշման նախագիծը բխում է  Կառավարության 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 1133-Լ որոշմամբ հավելված N 2-ով հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին նպատակի 11-րդ կետից, այն է՝ արդիականացնել Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը, ստեղծել անհատական և հրապարակային ծանուցումների միասնական համակարգ:

  • Продолжительность

    11.09.2024 27.09.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 745

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .