В стадии разработки
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված
N 2 հավելվածի 10-րդ կետով սահմանված պահանջներից:
«Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 13-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով սահմանվում են համապատասխանաբար պետական և գերատեսչական տարածական տվյալների ֆոնդերի կառավարման կարգերը, որոնք իրենց մեջ ներառում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման վերաբերյալ ընդհանրական դրույթներ, մինչդեռ առկա է մանրամասն մոտեցումների և մեխանիզմների վերաբերյալ իրավական կարգավորման խիստ անհրաժեշտություն:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Տարածական տվյալների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական, ֆիզիկական անձանց և այլ շահագրգիռ կողմերի միջև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) տարածական տվյալների փոխանակման և հասանելիության, ինչպես նաև օգտագործման և կառավարման հետ կապված հարաբերությունները:
Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի և համապատասխան ոլորտային լիազոր մարմինների կողմից վարվող ոլորտային գեոպորտալների ներդրման և կառավարման, դրանց փոխգործելիության ապահովման, հասանելի տարածական տվյալների սահմանափակումների իրավական կարգավորումների անհրաժեշտությամբ:
ԱՏՏԵ-ի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման գործընթացները միջազգային և ազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել տվյալների փոխանակման մեթոդները և հասանելիության տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև, որպես վերը նշված գործընթացների արդյունվետ կառավարման միջոց, առաջարկվել է, ըստ անհրաժեշտության, շահագրգիռ կողմերի միջև կնքել ծառայությունների մատուցման համաձայնագիր, որը ներառում է տվյալների և ծառայությունների մեկ ամբողջական փաթեթի տրամադրումը: Համաձայնագրով որոշվում է տեղեկատվական համակարգերի փոխգործելիության կազմակերպումը:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծով սահմանվելու է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, հստակեցվելու է շահագրգիռ մարմինների միջև տվյալների փոխանակման գործընթացը, ինչպես նաև ապահովվելու է տարածական տվյալների արդյունավետ փոխանակումը, հասանելիության բարձր որակը և օգտագործման անվտանգությունը:
- 4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Նախագծի մշակմանը ներգրավված մարմինները.
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի
«ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2117-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտեի միջոցառումների ծրագրի 1-ին կետի «1. Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ որոշման, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված ոլորտային ռազմավարական փաստաթղթի պահանջներից:
-
Обсуждалось
11.09.2024 - 01.10.2024
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Общественное обсуждение
01.10.2024 11:01
пр. Аршакуняц 7, Ереван, 0023, info@cadastre.am
Просмотры 849
Принт