«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանութերի ձեռքբերման»ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին որոշման նախագիծ
-
1 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_ _ _ _ _ 2018 ԹՎԱԿԱՆԻ N _ _ _Ա
«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման համար անհրաժեշտ 285,000,000 դրամը՝ որպես սուբսիդիա, սահմանված կարգով, սուբսիդիա տրամադրելու մասին պայմանագրով, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2018 թվականի փետրվարի 8-ի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար ծրագիրը հաստատելու մասին» N 38-Ա հրամանով հաստատված ծրագրին համապատասխան տրամադրել «Տորգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու նպատակով.
2) ծրագրի իրականացման համար 18,750,000 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմանագրով տրամադրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
- Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել ծրագրով նախատեսված գործառույթների իրականացումը:
-
Обсуждалось
22.02.2018 - 10.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 9280
Принт