Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագծով առաջարկվում է՝

-   սահմանել, որ հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է համալիր հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց՝ ստուգման հանձնարարագիրը հարկ վճարողին ծանոթացման օրը ներկայացվող գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով նույն օրը տրամադրել հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրեր կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարագրով ընդգրկվող ժամանակահատվածի մասով),

- սահմանել, որ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է հարկային հսկողության ընթացքում վերցնելու կամ առգրավելու հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրեր կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենը,

-   աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում սահմանել տուգանք` 500 հազար դրամի չափով,

-   ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերին ինտեգրած լինելու դեպքում այդ ծրագրերի և (կամ) ՀԴՄ-ի ծրագրի միջամտության արդյունքում ՀԴՄ-ի կտրոնում տպագրված տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն հարկային մարմին ուղարկելու համար տուգանքը սահմանել տվյալ հարկ վճարողի բոլոր ՀԴՄ-ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 50 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ միլիոն դրամը:

  • Обсуждалось

    04.09.2024 - 19.09.2024

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2126

Принт