«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծ
-
3 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Հավանություն տալ պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագիրը` համաձայն հավելվածի:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«___» _________ 2018 թվական N __-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NNN 1, 2 և 3 հավելվածների:
- Ծրագիրը իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 360,000,000 դրամ, այդ թվում` 2018 թվականի առաջին եռամսյակում` 147,500,000 դրամ, առաջին կիսամյակում` 360,000,000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը, որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացրած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերություններին՝ մինչև 6,000,000 լիտր դիզելային վառելիքի մատակարարումները կազմակերպելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
-
Обсуждалось
22.02.2018 - 10.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 8977
Принт