Добавить в избранное

««Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրերի մասին» 2021 թվականի մարտի 03-ի ՀՕ-108-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ գլխի վերնագրում «հարկադրական լիցենզիան» բառերից հետո լրացնել «առանց արտոնագրատիրոջ համաձայնության՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ, գյուտի օգտագործումը» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածի`

  1) 1-ին մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել.

  2)4-րդ մասից հանել «արտակարգ իրավիճակների կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքների կամ» բառերը:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 74.1-րդ հոդվածով.

«Հոդված 74.1. Առանց արտոնագրատիրոջ համաձայնության՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ, գյուտի օգտագործումը

  1. ՀՀ կառավարությունն իրավունք ունի արտակարգ իրավիճակների կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում՝ ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական ապրանքների հասանելիության և մատչելիության բացակայությունը) կամ կենսական այլ անհրաժեշտության ապահովմամբ պայմանավորված, երբ դա պահանջում է հասարակության շահը, թույլատրել առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը՝ վերջինիս այդ մասին տեղեկացնելով ամենասեղմ ժամկետում և համաչափ փոխհատուցում վճարելով:
  2. Սույն հոդվածով սահմանված առանց արտոնագրատիրոջ համաձայնության՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ գյուտի օգտագործման, վարձատրության կարգը և վարձատրության չափը հաստատում է ՀՀ կառավարությունը։»:

 

Հոդված 4.  Անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 3-րդ հոդված 2-րդ մասով սահմանված՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման օրը։

2.Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

  • Обсуждалось

    03.09.2024 - 24.09.2024

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 786

Принт

Предложения

Արտակ Պողոսյան

03.09.2024

Հարգելի գործընկերներ, ցանկացած իրավակարգավորումով չպետք է հասցնել աբսուրդության գագաթնակետին։ Եթե ցանկանում եք արտոնագրեր օգտագործել արտակարգ իրավիճակներում դա նորմալ է։ Բոլոր այլ; հավասար պայմաններում այն կոչվում է "ինքիրավչություն"։ Ձեր ներկայացված նախագիծը հարիր չէ իրավական պետության համար։ Խնդրում եմ բերեք առնվազն երկու այլ միջազգային իրավակարգավորման փորձ, որից հետո լայն քննարկում կազմակերպեք, որից հետո նոր քննարկման ներկայացրեք նման նախագիծ։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ արտակարգ իրավիճակի հայտարարելու դեպքում միայն այդ ժամանակահատվածում պետությունն իրավասու է Առանց արտոնագրատիրոջ համաձայնության այն օգտագործել։ Ինչ վերաբերվում է ներկայացված նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետին, ապա ՀՀ կառավարության թույլտվությամբ գյուտի օգտագործման, վարձատրության կարգը և վարձատրության չափը չի կարող պակաս լինել գործող չափսերից և/կամ շուկայական արժեքներից։ Կամ պետությունը թող բանակցություններ իրականացնի և ստացված ընդհանուր եկամուտից հարկվող մասով սահմանի արտոնություն և այդ չափով նվազեցնի պետության ծախսերը։ Այս տեսքով նախագիծն առաջարկում եմ հանել շրջանառությունից։

Узнать больше