Добавить в избранное

В стадии разработки

«ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1061-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 1061-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանների նախագծերի վերաբերյալ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը, որի հիմքով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունվել է «Փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանելու մասին» թիվ 1061-Ն հրամանը։

Սույն հրամանների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն ընդունմամբ, որի համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր գործունեությունը դադարեցրել է, իսկ գործառույթները փոխանցվել են ՀՀ ներքին գործերի նախարարությանը, որի կազմում՝ որպես ենթակա մարմին, գործում է Փրկարար ծառայությունը։ Այժմ «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Սույն նախագծով նախատեսվում են նաև մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ գործող կարգի՝

1․ 4-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«4․ «Փրկարարական աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կողմից։»։

2․ 14-րդ կետի 2-րդ ենթակետում, 19-րդ կետում և 21-րդ կետի 2-րդ ենթակետում «համապատասխան բուժօգնություն», «առաջին բուժօգնության» բառերը փոխարինվում են «առաջին օգնության» բառերով՝ նկատի ունենալով, որ ներկա օրենսդրական իրավակարգավորումներով փրկարար ծառայողն իրավունք չունի ցուցաբերել առաջին բուժօգնություն։

3․ 18-րդ, 19-րդ կետերում և 27-րդ կետի 6-րդ ենթակետում «մաքրվում են», «մաքրումը» և «մաքրել» բառերը համապատասխանաբար փոխարինվում են  «հեռացվում են», «հեռացումը» և «հեռացնել»  բառերով։

4․ 19-րդ կետում «(հիդրավլիկ և մեխանիկական վերամբարձիչներ, ամբարձիչներ, ճախարակներ)։» բառերից հետո լրացվում են «Այս աշխատանքներում ներգրավվում են նաև պատկան մարմինների ուժերն ու միջոցները։» բառերը։

5․ 22-րդ կետում «Տուժածին փլատակներից պետք է ազատել նվազագույնը երկու փրկարարներով:» նախադասությունը և «Հնարավորության բացակայության դեպքում» բառերը հանել։

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Սույն հրամանների ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն հրամանների նախագծերով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունված «Փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանելու մասին» թիվ 1061-Ն հրամանը։ Փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանելու մասին նոր իրավակարգավորումները նախատեսվում են ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով։

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Սույն հրամանների ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

5. Սույն հրամանի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

6. Ակնկալվող արդյունքը.

Սույն հրամանների նախագծերով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունված «Փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանելու մասին» թիվ 1061-Ն հրամանը՝ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով սահմանելով փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման նոր կարգ։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Обсуждалось

    02.09.2024 - 17.09.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1218

Принт