Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2024 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու այլ դեպք և այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը սահմանելու մասին, որոնց համար մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում» N 1340-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «40-րդ գլխին» բառերից առաջ լրացնել «(այսուհետ՝ օրենսգիրք)» բառերը․
  • Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի» բառերը փոխարինել «օրենսգրքի» բառով․
  • Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
  • Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր՝ «ե» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ․

«ե․ միջազգային փոխադրումների իրականացնող տրանսպորտային միջոցների համար տրանսպորտային միջոցի հայտարարագրի ներկայացման դեպքում։»։

  • Որոշումը լրացնել նոր՝ 2․1-ին և 2․2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ․

«2․1․ Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված դեպքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, հայտարարատուի կողմից սույն որոշմանը կից ձևին համապատասխան ներկայացված դիմումի և տրանսպորտային միջոցի հայտարարագրի թղթային օրինակի կամ որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր կիրառվող՝ օրենսգրքի 278-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմնի կողմից հաշվառման և հսկողության նպատակով, նշված փաստաթղթերի ներկայացումից հետո՝ 2 աշխատանքային ժամվա ընթացքում, ավտոմատ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվում է տրանսպորտային միջոցի հայտարարագրի տեսք ունեցող փաստաթուղթ, որին կցվում են հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները և որում լրացվում են տրանսպորտային միջոցի հայտարարագրի լրացման կարգին համապատասխան լրացման ենթակա անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝

  • փոխադրման ուղղությունը (ներմուծում կամ արտահանում)․
  • հայտարարագրի գրանցման համարը․
  • տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկությունները (մակնիշ, մոդել, տեսակ, գրանցման համարանիշ, գրանցման երկիր, նույնականացման համար)․
  • ապրանքները փոխադրող անձի, տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձի անվանումը․
  • փոխադրման երթուղին․
  • անձնակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ․
  • փոխադրվող ուղևորների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ․
  • պաշարների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ․
  • ապրանքների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ․
  • պահեստային մասերի և սարքավորումների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ․
  • փոխադրման (ներմուծման կամ արտահանման) նպատակը․
  • հայտարարատուի անունը, ազգանունը, դիմումի ներկայացման ամսաթիվը․
  • ժամանակավոր ներմուծում (արտահանում) ձևակերպող մաքսային մարմնի անվանումը, տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը, մաքսային հսկողության ձևերը (անհրաժեշտության դեպքում), ժամանակավոր ներմուծման ժամկետը․
  • ժամանակավոր ներմուծումն ավարտող մաքսային մարմնի անվանումը, տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը, մաքսային հսկողության ձևերը (անհրաժեշտության դեպքում)․
  • առկայության դեպքում՝ միջանկյալ մաքսային մարմնի անվանումը, մաքսային գործառնությունների իրականացման ամսաթիվը, մաքսային հսկողության ձևերը (անհրաժեշտության դեպքում), ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման վերաբերյալ տեղեկություններ․
  • առկայության դեպքում լրացուցիչ, հատուկ նշումներ։

2․2․ Ժամանակավոր ներմուծված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի արտահանման կամ  ժամանակավոր արտահանված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի ներմուծման դեպքում տրանսպորտային միջոցի նոր մաքսային հայտարարագիր չի ներկայացվում, և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգում մաքսային մարմնի կողմից սույն կարգի 2․1-ին կետին համապատասխան ձևավորված՝ տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսք ունեցող փաստաթղթում լրացվում են՝

  • ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ավարտը ձևակերպող մաքսային մարմնի վերաբերյալ տեղեկություններ․
  • մուտքի (ելքի) ամսաթիվը․
  • անհրաժեշտության դեպքում՝ մաքսային հսկողության արդյունքները և այլ տեղեկություններ՝ առկայության դեպքում։»։
  • Որոշումը լրացնել նույն որոշմանը կից ձևով՝ համաձայն հավելվածի։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ շուտ, քան սույն որոշմամբ սահմանված գործառնությունների իրականացման համար համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկման օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

               

 

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

Ձև

Форма

Form

ԴԻՄՈՒՄ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ЗАЯВЛЕНИЕ

О ФОРМИРОВАНИИ ДЕКЛАРАЦИИ НА ТРАНСПОРТНОЕ СРЕДСТВО

APPLICATION FOR FORMING THE DECLARATION FOR A VEHICLE

 

1․ Դիմումատուի վերաբերյալ տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)․

Информация о заявителе (имя, фамилия, отчество, номер документа удостоверяющего личность)․

Information about the applicant (name, surname, number of identification document).

________________________________________________________________________________    

2․ Տրանսպորտային միջոցի հայտարարագրի ձևավորման համար օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի անվանումներն ու համարները, յուրաքանչյուր փաստաթղթի էջերի քանակը․

Наименование и номер установленных законодательством документов необходимые для формирования декларации на транспортное средство, количество страниц в каждом документе:

Document title and number of the documents required by legislation for forming the declaration for a vehicle, the number of pages in each document.

  • ____________________________
  • ____________________________
  1. Տեղեկացված եմ, որ հայտարարատուն պատասխանատվություն է կրում ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի արժանահավատության համար:

Я проинформирован, что декларант несет ответственность за достоверность представленных сведений и документов.

I am informed that the declarant is responsible for the reliability of the submitted information and documents.

 

Հայտարարատու՝

Декларант

Declarant

______________________________             ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

   (имя, фамилия)                                       (подпись)

             (name, surname)                                      (signature)

  • Обсуждалось

    02.09.2024 - 17.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 642

Принт