Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2024 թվականի N       -Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ

12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

 

 

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի.

      1) 7-րդ կետի առաջին նախադասությունում

      ա. «համապատասխան միավորներ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 67-րդ կետի համաձայն ընդունելության քննությունների համար սահմանված դրական միավոր» բառերով,

       բ. «70 տոկոսը» և «75 տոկոսը» բառերը համապատասխանաբար փոխարինել «60 տոկոսը» և «65 տոկոսը» բառերով,

       գ. «92-րդ կետի» բառերը փոխարինել «69-րդ կետի» բառերով.

       2) 11-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ նախադասությունում «քաղաքացուն տրված ակադեմիական արձակուրդը և (կամ) առկա ուսուցման ձևը փոխելը» բառերը փոխարիել «առկա ուսուցման ձևը փոխելը կամ տրված տարկետման ժամկետի ընթացքում անկախ պատճառներից ուսումնառության ժամկետի փոփոխման հիմքերի (ակադեմիական արձակուրդ կամ ակադեմիական շարժունություն կամ կուրսի կրկնություն) առաջացումը» բառերով.

      3) 13-րդ կետի չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «Սույն կետում սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը չի կարող ծագել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                         Ն. Փաշինյան

2024թ. ք. Երևան

  • Продолжительность

    29.08.2024 14.09.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 369

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .