Добавить в избранное

«ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն ունի իրեն պատկանող չօգտագործվող ազատ տարածք, սակայն այդ տարածքը հնարավոր է օգտագործել նաև որպես արտադրական տարածք: «Արթուր Պետրոսյան» անհատ ձեռնարկատիրոջն անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելը կտա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱՆ) «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում (այսուհետ՝ Հիմնարկ) աշխատատեղեր ստեղծելու, ազատությունից զրկված անձանց աշխատանքային հմտություններ սովորեցնելու, վերասոցիալականացման գործընթացում առաջնային նշանակություն ունեցող գործառույթի՝ աշխատանքի և աշխատանքային հմտությունների զարգացումն ապահովելու, վարձատրվող աշխատանքի միջոցով դատապարտյալի կողմից իր և ընտանիքի հոգսերը հոգալուն, ինչպես նաև հանցանքի արդյունքում պատճառված վնասը հատուցելու հնարավորությունների ընդլայնմանը նպաստելու, ազատությունից զրկված անձանց կայուն աշխատանքով ապահովելու հնարավորություն:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Հիմնարկին  պատկանող չօգտագործվող ազատ տարածքը բարեկարգել և վերանորոգել, տվյալ տարածքում ստեղծել կահույքագործության արտադրամաս, ինչը հնարավորություն կտա ազատությունից զրկված անձանց աշխատանքային հմտություններ սովորեցնել, ապահովել վերջիններիս զբաղվածությունը կայուն աշխատանքով և համապատասխան աշխատավարձով, ինչպես նաև դատապարտյալների մասնակցությամբ իրականացնել կահույքագործության դասընթացներ, որոնց մասնակցած անձանց կտրամադրվի վկաայականներ: Նախագծի ընդունումը կնպաստի ազատությունից զրկված անձան վերասոցիալականացմանը, սոցիալական մակարդակի բարձրացմանը:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Հիմնարկին պատկանող տարածքում «Արթուր Պետրոսյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից կիրականացվեն տարածքի բարելավման՝ շինմոնտաժային, վերանորոգման, օդափոխության համակարգի ներդրման աշխատանքներ, քրեակատարողական հիմնարկում պահվող մեծ թվով կալանավորված անձինք և դատապարտյալներ կապահովվեն կայուն աշխատանքով:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի առաջացնի:

 

  1. Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն  չկա.

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 30-ի N 319-Լ հրամանով հաստաված Հավելված 2-ի երրորդ ուղղության երկրորդ գործունեության երրորդ կետի՝ «ՔԿՀ-ներում դատապարտյալի աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար ներդնել տնտեսվարող սուբյեկտների ներգրավումն ապահովող օրենսդրություն, ներառյալ՝ աշխատատեղերի ստեղծման, դատապարտյալների ներգրավման, աշխատանքային տարածքների տրամադրման, աշխատավարձի վճարման և տնօրինման կարգն ու պայմանները սահմանող» նպատակից:

 

 

 

  • Обсуждалось

    29.08.2024 - 13.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 741

Принт

Предложения

Hayk Hwvsepyan

29.08.2024

Անհասկանալի է, թե ինչպիսի տնտեսական գործունեությամբ պետք է զբաղվի անհատ ձեռներեցը, որ նրան անհատույց տրվում է տարածք։ Որոշման 2․2) գրված << Կազմակերպության կողմից, սույն որոշման 1-ին կետով սահմանված նպատակով գույքը չօգտագործելու դեպքում, պայմանագիրը ենթակա է լուծման>>:Մինչդեռ որոշման 1-ին կետում՝ սահմանված նպատակի վերաբերյալ խոսք չկա։

Узнать больше