Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախա­­­գծի նպատակը ՀՀ ազգա­յին ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդուն­­­­­ված` «Հայաս­­­տանի Հան­րա­պե­տու­թյան հար­կա­յին օրենս­գրքում փոփոխություններ կատա­­­­րելու մասին ՀՀ ՀՕ-285-Ն օրենք­ի կիրար­­­կումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ ազգա­յին ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «Հայաստանի Հան­­­­­րապետության հար­­կային օրենսգրքում փոփո­խու­թյուններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն ՀՀ օրեն­­­քով վիճակա­խա­ղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հար­կումը դուրս է բերվել շրջա­նառության հարկով հարկման համակարգից, որն ուժի մեջ է մտնելու 2025 թվա­կանի հուն­վարի 1-ից:

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել նաև Հարկային օրենս­­­գրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով ընդուն­ված՝ Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որո­շումը:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ուժը կորց­րած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որո­շումը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շրջանառության հար­կով հարկման նպատակով վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկա­մուտ­ների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյուն­քում ակնկալվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որո­շումը:

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահան­ջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­բյու­­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­­­թյուն­ներից, ըստ որի՝ հարկման համակարգում հարկային բեռի արդարացի և հավա­սար բաշխումն ապա­հո­վելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջև սահ­ման­վելու է համադրելի և արդա­րացի հարկային բեռ:

  • Обсуждалось

    23.08.2024 - 13.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Финансовая, Экономическая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1020

Принт