Добавить в избранное

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՕՐԵՆՔ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1 Օրենքի կարգավորման առարկան

 

    1․Սույն օրենքը կարգավորում է մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման, իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև կանոնակարգում դրանց գործունեությանն առնչվող հարաբերությունները:

 

Հոդված 2 Օրենքում օգտագործվող հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) մշակութային արժեք՝ հնագիտական, պատմական, գեղարվեստական, նշանակության արժեքներ, կիրառական արվեստի,  ավանդական ժողովրդական արհեստների ստեղծագործություններ,  ձեռագիր և տպագիր գրական, պատմագիտական, պաշտամունքային արժեք ներկայացնող իրեր,  առանձին կամ հավաքածու հնագույն գրքեր, փաստաթղթեր, փոստային նամականիշներ, հնագույն ձեռագրեր,  դրամներ, շքանշաններ, մեդալներ, կնիքներ, զենք, երաժշտական գործիքներ, հնավոճ ավտոմեքենաներ։

  2) լիազոր պետական մարմին՝ մշակութային արժեքների կառավարման բնագավառում կառավարության լիազորած պետական մարմին,  սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության ոլորտը կարգավորող, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին հաշվառող ու հաշվառումից հանող լիազոր մարմին.

  3) դասական մշակութային աճուրդ (այսուհետ՝ աճուրդ)՝   սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների համար առաջարկել է առավել բարձր գին.

4) աճուրդային մուրճի գին՝ աճուրդում  մասնակցի կողմից առաջարկված և մուրճի գնով ամրագրված ու հաստատված վերջին ամենաբարձր գնային հայտ.

5) մշակութային արժեքի լոտ՝ աճուրդով վաճառվող մշակութային արժեքներ և առարկաններ որոնք ունեն համապատասխան նկարագրություն, տվյալներ իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին,

6) գնահատում`  մշակութային արժեքի կամ առարկայի մոտավոր շուկայական լոտի գին, որը ամրագրվում է աճուրդի կատալոգում,

7) մշակութային արժեքի մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որով մեկնարկում է աճուրդը,

8) քայլ՝ աճուրդում լոտի գնի հետևողական բարձրացում,

9)  շուկայական արժեք՝ բաց և մրցակցային աճուրդում, վաճառողի և գնորդի գիտակցաբար, աճուրդի բոլոր պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, մշակութային արժեքի վաճառքի առավել հավանական գինն է,

  10) աճուրդային գործունեություն՝ մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկանների աճուրդներ կազմակերպելու լիազորություններով օժտված անձ կամ մասնագիտացված ձեռնարկատիրական գործունեություն, որն ուղղված է սույն օրենքով սահմանված ծառայությունների մատուցմանը․

  11) աճուրդավար` անձ, որն անմիջականորեն վարում է մշակութային աճուրդը,

   12) աճուրդի ծախսեր` աճուրդի կազմակերպչի կատարած ծախսերը` կապված աճուրդի կազմակերպման ու անցկացման հետ,

   13) աճուրդային նվազագույն քայլ՝ մինիմալ մեծություն, որով իրականացվում է հետագա մեկնարկային գնի բարձրացումը,

    14) աճուրդի կատալոգ՝ տպագիր հրատարակություն, որտեղ հրատարակվում են առաջարկվող լոտերի ցանկը՝ որոնք ենթակա են օտարման,

     15) նախաաճուրդային ցուցադրություն՝ աճուրդում վաճառքի առաջարկված Լոտերի ցուցադրում` աճուրդի շահագրգիռ կողմերին անմիջականորեն ծանոթացնելու նպատակով,

     16) աճուրդի մասնակից՝  ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով գրավոր պայմանագիր է կնքել աճուրդի կազմակերպչի կամ կազմակերպության հետ մշակութային արժեքի կամ առարկայի օտարման կամ ձեռքբերման նպատակով,

     17) աճուրդի հավելավճար՝ գնորդի կամ վաճառողի կողմից աճուրդի կազմակերպչին հավելյալ վճար՝  գնված կամ վաճառված Լոտի նկատմամբ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու համար, որը որոշվում է որպես աճուրդի գնի տոկոս,

  18) Մշակութային արժեքի վաճառքի գին՝  գին, որը Գնորդը ի վերջո վճարում է առքուվաճառքի պայմանագրով իր կողմից գնված Լոտի (մշակութային արժեքի) համար, որը ներառում է  նաև աճուրդի գինը և Գնորդի հավելավճարը:

  19) դասական աճուրդի կազմակերպիչ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է մշակութային արժեքների կամ առարկաների աճուրդային գործունեություն և սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից.

20) աճուրդի կառավարիչ՝ կազմակերպչի կողմից լիազորված անձ, ով տիրապետում է աճուրդային տեխնիկային և սահմանված կարգով ղեկավարում է աճուրդի անցկացման գործընթացը,

21) անտիկվարիատ՝  հին կամ հազվագյուտ արվեստի գործեր կամ արժեքավոր իրեր, որոնք հանդիսանում են առևտրի և հավաքման օբյեկտ։

22) աճուրդի մասնակցի համարանիշ՝ կազմակերպչի կողմից տրվող  բնութագրող տարբերակիչ կոդանիշ,

 23) հայտ՝ Աճուրդին մասնակցելու նպատակով Աճուրդի մասնակցի կամ կազմակերպչի կողմից ներկայացվող գնման (վաճառքի) առաջարկ, որում նշվում են  այդ առաջարկի բավարարման բոլոր էական պայմանները,

 24) Գնային հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել սակարկության կազմակերպչի կողմից նախապես սահմանված նվազագույն հավելման չափից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով,

   25) արվեստի գործակալ՝  ֆիզիկական անձ, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն, որակավորում, փորձառություն և մատուցում է ծառայություններ

   26) միանգամյա գործարք՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կիրառվող նշանակության

     27) իրական շահառուն՝ ՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կիրառվող նշանակության

 28) Ռիսկ՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կիրառվող նշանակության

29) կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կիրառվող նշանակության.

  30) գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը՝  «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կիրառվող նշանակության

  31) փոխկապակցված անձինք՝ Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից․

   32) մշակութային աճուրդային տուն՝ օֆլայն և օնլայն հարթակ՝որը նախատեսված է նյութական մշակութային արժեքների աճուրդային վաճառքի կամ այլ ընթացակարգերով օտարման կազմակերպման և իրականացման համար․

    33) Անգլիական կամ դասական աճուրդ՝ հայտարարված գինն աստիճանաբար բարձրացնելով՝ սկզբնականից մինչև ամենաբարձրը

     34) Հոլանդական աճուրդ՝ իրականացվում է սկզբնական հայտարարված գինն աստիճանաբար իջեցնելով․

      35) Սկանդինավյան աճուրդ՝ աճուրդում առաջադրվում են շատ ցածր գներ։ Ապրանքը՝ լոտը, աճուրդին առաջադրվում է նվազագույն մեկնարկային գնով և մասնակիցները աճուրդի ընթացքում բարձրացնում են գինը․

         36) Օֆշորային տարած՝  տարածք, կամ դրա մի մասը, որտեղ, կապիտալի ներհոսք խթանելու նպատակով գործում է հարկերից խուսափում, սև ցուցակ, ֆինանսական գաղտնիության համաթիվ, կորպորատիվ հարկային դրախտի համաթիվ

          37) բիդ՝ այդ պահին ամենաբարձր գինը, որով առկա է գնման պատվեր ։

Հոդված 3․ Մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկանների աճուրդի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

    1․ Մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկանների աճուրդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Թանգարանների մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքներով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ԳԼՈՒԽ 2

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ԱՃՈՒՐԴՆԵՐԻ  ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 4․ Մշակութային աճուրդների դասակարգումը և տեսակները

   1․Մշակութային աճուրդները ըստ սեգմենտի լինում են անտիկվարիատի և ժամանակակից արվեստի։

   2․ Առարկաների ու հավաքածուի բնույթով պայմանավորված վաճառքները լինում են` դասական աճուրդի, պատկերասրահի, արվեստի-տոնավաճառի, ցուցադրության-վաճառքի, ուղիղ վաճառք հավաքածուի տնօրինողի կամ ժառանգորդի կողմից և հեղինակների արվեստանոցների ձևով։

   3․ Աճուրդային շուկան բաժանվում է նաև առաջնային և երկրորդային մակարդակների։

   4․ Աճուրդները լինում են նաև բաց և փակ։ Բաց աճուրդները իրականացվում են անմիջական մասնակիցների մասնակցությամբ հրապարակային, իսկ փակ աճուրդները նախատեսված են նեղ մասնագիտական հանրության մասնակցությամբ։

Հոդված 5․ Աճուրդին մասնակցելու իրավունք ունեցող անձինք

  1․ Աճուրդներին ուղղակիորեն կարող են մասնակցել միայն Աճուրդի մասնակիցները և կազմակերպիչը:

  2․ Աճուրդներին մասնակիցները կարող են մասնակցել նաև իրենց լիազորված ներկայացուցիչների` առևտրի մասնակիցների միջոցով: Աճուրդի մասնակիցները և լիազորված ներկայացուցիչների` պետք է տիրապետեն աճուրդի համակարգի ֆունկցիոնալ հնարավորություններին, որը ստուգվում է կազմակերպչի կողմից՝ նախքան աճուրդի համակարգում աճուրդին մասնակցելու թույլտվության տրամադրումը: Գործակալների անունից հանդես եկող առևտրի մասնակիցները պետք է ունենան նաև համապատասխան մասնագիտական որակավորում:

 3․ Աճուրդի մասնակցության համար մասնակիցները գրանցվում և լրացնում են հայտ, որի ձևը հաստատում է բնագավառի լիազոր պետական մարմինը։

Հոդված 6 Աճուրդի կազմակերպիչի և մասնակիցների իրավունքները ու պարտականությունները

1․Աճուրդի կազմակերպիչը իրավունք ունի՝

1) իրականացնելու մշակութային արժեքների և առարկաների փորձաքննություն՝ ներգրավելով փորձագետների․

2) աճուրդից հանելու մշակութային արժեքները և առարկաները, եթե ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ կամ փաստաթղթերը ներկայացվել են թերի։

2․ Աճուրդի կազմակերպչի պարտականություններն են՝

  1) իրականացնել նախաաճուրդային ցուցադրություն,

  2) աճուրդի մասնակիցներին տրամադրել ամբողջական և ստույգ տեղեկատվություն լոտերի վերաբերյալ,

  3) հրապարակել աճուրդի կայացման վայրի և ժամի մասին տեղեկատվություն առնվազն 30 աշխատանքային օր առաջ աճուրդի կայացման օրվանից։

   4) աճուրդների կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն հավաստագրված նշված վայրում (հասցեում).

     5) ապահովում է  տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

    6) ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների կատարումը,

   7) տեղեկացնում է կազմակերպվող աճուրդի կանոնների մասին,

   8) նախասրահում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման աշխատանքները:

  3․ Աճուրդի մասնակիցների իրավունքներն են՝

   1) Ծանոթանալ աճուրդի կանոնակարգին և ստանալ ամբողջական և ստույգ տեղեկատվություն լոտերի վերաբերյալ,

    2) ունենալ անձի գաղտնիության իրավունք։

4․ Աճուրդի մասնակիցների պարտականություններն են՝

1) գրանցվել և ներկայանալ աճուրդի,

2)  տրամադրել և ապահովվել մշակութային արժեքների և առարկաների իսկությունը,

3) իրականացնել վճարումներ։

Հոդված 7․ Աճուրդի աշխատանքների կազմակերպման կարգը

1․ Աճուրդի լսումներն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ լսումների անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, լոտերի, օտարված արժեքների արդյունքների վերաբերյալ:

 2․ Աճուրդի պաշտոնական լեզուն՝ հայերեն է։  Աճուրդի իրականացման ընթացքում թույլատրվում է մասնակիցների կողմից օտար լեզուների օգտագործումը: Սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն։ Էլեկտրոնային աճուրդի դեպքում պետք է լինի եռալեզու կայք։

3․ Աճուրդների կազմակերպումը իրականացվում է վճարովի հիմունքներով։

  4․ Բնագավառի լիազոր պետական մարմինը իրականացնում է մշտադիտարկում։

 

Հոդված 8․ Աճուրդներում գործարքների իրականացումը 

     1Աճուրդների տարածքներում մշակութային արժեքների իրացման, ծառայությունների մատուցման, այլ վճարները, վճարումները, արժեքների ու առարկաների գնահատման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով։ Վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով։

   2․ Արգելվում է աճուրդների պայմանների կամ արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությունների կամ արդյունքների կեղծումը (խեղաթյուրումը)։

   3․ Օֆշորային տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց հետ գործարքների կնքումը և աճուրդներում մասնակցությունը կարող է սահմանափակվել՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային  օրենսդրության և միջազգային համաձայնագրերի։

  5․ Արգելվում է կատարել ցանկացած գործարք այն արժեքների հետ որոնց վաճառքը կասեցված է դատական ակտով։

    6․  Աճուրդին արգելվում է մասնակցությունը, եթե չի ներկայացվում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն)։

Հոդված 9․ Գնային չարաշահումների արգելումը և շահերի բախումը

   1․  Արգելվում է հրապարակայնորեն վաճառվող արժեքի վաճառքի ակտիվության կամ տվյալ արժեքի մասին կեղծ, թվացյալ կամ ապակողմնորոշիչ պատկեր ստեղծելու նպատակով`

1) մեկ կամ ավելի գործարքներ կատարելը, որոնց հետևանքով սեփականության իրավունքի փոխանցում փաստացի տեղի չի ունենում, կամ այլ առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության գործարքներ կատարելը (կեղծ գործարքներ).

2) վաճառող կամ վաճառելու առաջարկ անող կամ արժեքը գնող կամ գնելու առաջարկ անող որևէ անձի կողմից այլ անձի կամ անձանց տվյալ արժեքը գնելուն կամ վաճառելուն դրդելու նպատակով տեղեկություն տարածելը․

 3) ազդել  գնի աճման կամ նվազեցման վրա։

2․  Աճուրդի կազմակերպիչները իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվերներ կամ նյութական այլ օգուտներ ստանալ աճուրդի այլ մասնակիցներից:

3․ Արգելվում է կազմակերպչի՝

  1)  կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

2) կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

4) ներքին տեղեկությունների բացահայտումը կարող է էապես վնասել այլ անձանց օրինական շահերը։

 

ԳԼՈՒԽ 3

ԱՃՈ ՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈ Ւ ՄՆ Ո Ւ ԱՆՑԿԱՑՈ ՒՄԸ

 

Հոդված 9 Մշակութային աճուրդի կազմակերպումը

  1. Մշակութային աճուրդները կարող են իրականացվել առկա մասնակցության և Էլեկտրոնային համակարգերի միջոցով։
  2. Աճուրդները իրականացվում են անգլիականկամ դասական  կամ հոլանդական, ինչպես նաև սկանդինավյան աճուրդի տեսքով։ Ապրանքը՝ լոտը, աճուրդին առաջադրվում է նվազագույն մեկնարկային գնով և մասնակիցները աճուրդի ընթացքում բարձրացնում են գինը։ Բիդ (գնային հայտ) ներկայացնելը վճարովի է։ Եթե երկու անգամ անըդմեջ դասական ձևով չի օտարվում նույն արժեքը, ապա այն իրականացվում է նվազեցման եղանակով փոխադարձ համաձայնությամբ։
  3. Աճուրդը վարում է աճուրդավարը, ով հրապարակում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը (գնահատված արժեքի չափ), աճուրդային նվազագույն քայլի չափըորը կարող է կլորացվել գնի ճշտությամբ մինչև առավելագույն ամբողջ թիվը:
  4. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռքբերելու մասին: Աճուրդավարը շարունակում է աճուրդը այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկող մեկ մասնակից, որից հետո աճուրդը դադարեցվում է: Այն դեպքում, երբ հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայնություն չի լինում, աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը՝ երեք անգամ: Լոտը մեկնարկային գնով (հոլանդական աճուրդի դեպքում՝ նվազագույն գնով) երեք անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում տվյալ լոտի աճուրդը համարվում է չկայացած:
  5. Դասական աճուրդի դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով, քայլի չափերն են՝
  • 1 000 – 2000
  • 100
  • 2 000 – 5 000
  • 200
  • 5 000 – 10 000
  • 500
  • 10 000 – 20 000
  • 1000
  • 20 000 – 50 000
  • 2 000
  • 50 000 – 100 000
  • 5 000
  • 100 000 – 200 000
  • 10 000
  • 200 000 – 500 000
  • 20 000
  • 500 000 – 1 000 000
  • 50000 ՀՀ դրամ

 բարձրացնելով մասնակցի վկայականի համարին համապատասխանող համարը (քարտը): Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից՝ աճուրդավարի կողմից առաջարկված գինը երրորդ անգամ հայտարարելու և մուրճիկի երրորդ հարվածից հետո:

  1. Հոլանդական աճուրդի դեպքում աճուրդավարի կողմից մեկնարկային գինն իջեցվում է 30-50 % չափով, մինչև մասնակիցներից մեկը բարձրացնելով իր մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը, տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռքբերելու մասին և աճուրդավարի կողմից անմիջապես համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
  2. Հոլանդական աճուրդի ժամանակ վաճառքի գինը չի կարող իջեցվել մեկնարկային գնի 50 տոկոսից, եթե Առաջարկողի և Կազմակերպչի միջև կնքված պայմանագրով այլ բան չի նախատեսված:
  3. Դասական աճուրդի ժամանակ, եթե մի քանի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդում հաղթող համարված մասնակից է համարվում վերջին գին առաջարկող մասնակիցը:
  4. Հոլանդական աճուրդի ժամանակ, եթե մեկից ավելի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, ապա մասնակիցների միջև իրականացվում է դասական աճուրդ՝ նրանց կողմից առաջարկած գինն ընդունելով որպես մեկնարկային գին: Եթե մեկնարկային գնից բարձր առաջարկներ մասնակիցները չեն ներկայացնում՝ աճուրդում հաղթած մասնակից է համարվում վերջին գին առաջարկող մասնակիցը:
  5. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը և Կազմակերպիչը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, վճարումները 10 օրվա ընթացքում կատարելու դեպքում։ Կազմակերպիչը երեք օրվա ընթացքում արժեքները փորձաքննված տրամադրում է հաղթողին:
  6. Եթե աճուրդի հաղթող ճանաչված անձը արձանագրության վերաբերյալ առարկություններ ունի, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

  12․ Եթե աճուրդով չի վաճառվում մշակութային արժեքը կամ առարկան, ապա աճուրդի տունը չի ստանում գնորդի և վաճառողի հավելավճարները, միաժամանակ աճուրդի տունը վաճառողին վճարում է փոխհատուցում չվաճառված իրերի համար, որպես կատարված ծախս։

   13․ Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով:  Աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ:

14․  Եթե աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է գործարքից, ապա մասնակցության վճարը չի վերադարձվում։

                                                    

ԳԼՈՒԽ 4

ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

        Հոդված 10․ Տեխնիկական պահանջները

  1․  Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող աճուրդներին մասնակցելու նպատակով անձը պետք է մուտք գործի համապատասխան աճուրդի տան Կայք և գրանցվի համապատասխան պատուհանի միջոցով, ընդ որում գրանցման համար պարտադիր են ներքոնշյալ տվյալների և փաստաթղթերի տրամադրումը.

    1) անուն, ազգանուն և հայրանուն (Իրավաբանական անձանց դեպքում ֆիրմային անվանումը),

    2) ծննդյան օր, ամիս և տարեթիվ (Իրավաբանական անձանց դեպքում Գրանցման ամսաթիվը),

    3) ծննդյան վայրը (Իրավաբանական անձանց դեպքում ֆիրմայի գտնվելու վայրը),   

    4) հաշվառման հասցեն (առկայության դեպքում),

      5) բջջային հեռախոսահամար,

      6) էլեկտրոնային փոստի հասցե,

      7) անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, (Իրավաբանական անձանց դեպքում գրանցման համարը, ՀՎՀՀ-ն),

     8) անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճեն (Իրավաբանական անձանց դեպքում պետական գրանցման վկայականի),

    9) իրավաբանական անձանց դեպքում նաև տնօրենի կամ վերջինիս պարտականությունները կատարող անձի անձնագրի լուսապատճեն, կամ վերջիններիս կողմից լիազորված ներկայացուցչի լիազորագրի էլեկտրոնային եղանակով ստորագրված լիազորագիրը, անձը հաստատող փաստաթուղթը,

   10) իրավաբանական անձանց դեպքում գործունեության իրականացման վայրը, եթե տարբերվում է իրավաբանական անձի գտնվելու վայրից, իրավաբանական անձանց դեպքում կանոնադրությունը կամ համանման այլ փաստաթուղթ,

    11) բանկային քարտի կցում:

  1. Տվյալները մուտքագրելուց և Կայքում գրանցվելուց հետո գեներացվում է նույնականացնող համարանիշ (ID), որով մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցել Էլեկտրոնային աճուրդի: Կայքում գրանցված մասնակցի նույնականացումն իրականացվում է Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականության համաձայն: Կայքում գրանցվելուց հետո մասնակիցը կարող է լրացնել համապատասխան հայտ։
  2. Աճուրդներ իրականացնող անձինք կամ կազմակերպությունները պետք է՝

   1) ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ օգտագործման վերցված տարածք, որը համապատասխանում է քաղաքաշինու թյան, տեխնիկական, հրդեհային անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերին ու պահանջներին.

  2) Մշակութային արժեքների և առարկաների պահպանման և ցուցադրման պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազայի, ապահովված  առարկաների ջերմախոնավային ռեժիմով ու անվտանգության միջոցներով, ցուցասրահների հասանելիությամբ և խելամիտ հարմարեցմամբ միջավայր.

   3) Լիազոր պետական մարմնի կողմից հավատարմագրված մասնագետներ։

   4) Աճուրդների սպասարկման սրահ, որը պետք է առանձնացված լինի արտաքին միջավայրից և ապահովի մասնակիցների անվտանգությունը գործարքի ժամանակ։

  5) Անվտանգության ազդարարման գործող համակարգ.

   6) Առք ու վաճառքի արժեքները արտացոլող էլեկտրոնային վահանակ.

    7) Կազմակերպիչը տարածքում ապահովում է փաստաթղթերի ձևակերպման և վճարումների, այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում անկանխիկ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ։

Հոդված 11․ Մշակութային արժեքների սեփականության իրավունքը

    1․Աճուրդով ձեռքբերված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել ինչպես ռեզիդենտների, այնպես էլ ոչ ռեզիդենտների սեփականությունը: Հայաստանի Հանրապետությունում աճորդով ձեռքբերված մշակութային արժեքների սեփականության իրավունքը երաշխավորվում և պաշտպանվում է պետության կողմից:

   

Հոդված 12․ Տեղեկությունների տրամադրումը

1․ Աճուրդային տների և կազմակերպիչների կողմից մշակութային արժեքների գնման և վաճառքի վերաբերյալ տեղեկություններ կարող են տրամադրվել միայն՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի պաշտպանության նպատակով:

     

  Հոդված 13 Լիազոր մարմինը 

 

  1․ Սույն օրենքով լիազոր մարմին հանդիսանում է մշակույթի բնագավառում  քաղաքականությունը մշակող և իրականացնող «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով սահմանված իրավասու մարմինը։

   2․ Լիազոր մարմինն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնց կատարումը պարտադիր է աճուրդի մասնակիցների համար:

 

  Հոդված 14․ Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը 

  1. Սույն օրենքի պահանջները խախտող անձինք կրում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն։

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

       Հոդված 15.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    2․ Սույն օրենքի գործողությունը չի տարածվում «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:

  1.   Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։

Հայաստանի Հանրապետության

Նախագահ՝                                                           Վ Խաչատուրյան

 

 

 

  • Обсуждалось

    22.08.2024 - 11.09.2024

  • Тип

    Закон

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 848

Принт