Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15 N 320 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման նպատակը դրսեկության (էքստեռն) ձևով հիմնական կրթության վկայական և/կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դիմած և քննությունները հաջողությամբ հանձնած քաղաքացիներին կրթության պետական նմուշի համապատասխան փաստաթղթի տրամադրման հետ կապված կարգավորումները հստակեցնելն է։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներից, «Կրթության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ կետի և 18-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջից, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածից, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանով հաստատված «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի» պահանջներից։

      

2Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարանների շրջանավարտներին, այդ թվում՝ էքստեռն կարգով քննություններ հանձնած անձանց, հիմնական կրթության վկայականերն ու միջնակարգ կրթության ատեստատները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով՝ ՀՀ կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշմամբ հաստատված կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերին համապատասխան։ Սակայն, հաշվի առնելով, որ էքստեռն կարգով ավարտական փաստաթղթեր ստանում են հիմնականում 19 տարեկանից բարձր անձինք, հաճախ ավարտական փաստաթղթերում համապատասխան նշման բացակայությունը տվյալ անձանց համար խնդրահարույց իրավիճակներ է առաջացնում, մասնավորապես՝ տարբեր գերատեսչությունների հետ հարաբերություններում։

Վերջին 1 տարվա ընթացում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բանավոր և գրավոր հարցումներ է ստացել տարբեր կառույցներից՝ խնդրանքով պարզաբանել, թե ինչպես են տարբեր տարիքի կամ տվյալ ժամանակահատվածում փաստացի քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց 2023 թվականին որևէ հանրակրթական ուսումնական հաստատության կողմից տրվել հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ։

     

          3 Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատստատ ստանալու համար դիմած 19 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով տրամադրվող ավարտական փաստաթղթերում նշված կլինի, որ փաստաթուղթը տվել է էքստեռն կարգով, ինչն էլ կբացառի լրացուցիչ գրագրությունների անհրաժեշտությունը, մարդկանց կյանքում արհեստական բարդությունների առաջացումը։

4․Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15 N 320 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի նվա­զեց­ում և ավելացում չի նախատեսում:

 

 

  • Обсуждалось

    21.08.2024 - 05.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 972

Принт