Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ստուգումների կազմակերպման և անցկացմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցման և պարզեցման, տեսչական մարմինների կողմից վերահսկողության գործառույթի արդյունավետ իրականացման համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, առկա օրենսդրական բացերը վերացնելու, օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից: 

2.Առկա իրավիճակը

Տնտեսավարողները, նախապես տեղեկանալով տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների մասին, շատ հաճախ ձեռնարկում եմ միջոցներ՝ դրանց անցկացմանը խոչընդոտելու կամ կատարված իրավախախտման փաստը թաքցնելու ուղղությամբ։ Քիչ չեն նաև իրավիճակները, երբ տեսչական մարմնի ծառայողների ժամանում են ստուգվող տնտեսավարողի մոտ, սակայն վերջինիս տնօրենի բացակայության կամ ստուգման հրամանը ստանալուց հրաժարվելու պատճառով չեն կարողանում սկսել փաստացի ստուգման իրականացումը։

Գործող ստուգումների ընթացակարգը, որը կարգավորվում է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով խիստ ֆորմալացված է։ Խնդիրը կայանում է նրանում, որ նախքան ստուգման ակտ կազմելը, տեսչական մարմինները կազմում են ստուգման ակտի նախագիծ, այն ուղարկում տնտեսավարող սուբյեկտներին, ովքեր իրավունք ունեն ներկայացնել ստուգման ակտի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները, որից հետո նոր միայն կազմվում է ստուգման ակտը։ Արդյունքում, միայն ստուգման ակտի կազմումը օրենքի համաձայն՝ տևում է 21 աշխատանքային օր։ Նման երկար ժամկետը խոչընդոտում է ստուգման վարույթում տնտեսավարության սկզբունքի իրացմանը, երբ ստուգման վարույթով վերջնական վարչական ակտի՝ խախտումները վերացնելու մասին կարգադրագրի ընդունումը դառնում է ժամանակավրեպ։

Տեսչական մարմինների վերահսկողության ընթացքում  առաջացած մեկ այլ համատարած խնդիր է այն, որ տնտեսավարող սուբյեկտները, ենթադրելով տեսչական մարմնի կողմից իրականացվող վարչական վարույթի արդյունքով միջամտող վարչական ակտ ընդունելը, հրաժարվում են տեսչական մարմինների որոշումները ստանալուց։ Արդյունքում տեսչական մարմինների որոշումները չեն մտնում ուժի մեջ և չեն կատարվում։ Արդյունքում տեսչական մարմինները ծախսում են մարդկային և նյութական ռեսուրսներ իրենց վերահսկողության ոլորտներում անվտանգության ապահովման համար, սակայն, տնտեսավարող սուբյեկտների անբերախղճության պատճառով ընդունված որոշումները մնում են անկատար։

Գործնականում բոլոր վարչական մարմինների պրակտիկայում առաջացած այս խնդրի լուծմամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ բոլոր այն վարչական մարմինները, որոնք ունեն իրենց վարույթի առաձնահատկությունները կարգավորող օրենք, մշակել են ծանուցումների իրականացման այլ կարգ («Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքո, Հարկային օրենսգիրք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք և այլն)։

Գործնականում բազմաթիվ են նաև այն իրավիճակները, երբ վարչական իրավախախտում կատարած անձի բացակայության պայմաններում անհնարին է դառնում վարչական իրավախատման վերաբերյալ արձանագրության կազմումը։ Ավելին, քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իրավախախտողները դիտավորյալ չեն ներկայանում արձանագրության կազմմանը, ինչն արգելակում է վարչական իրավախախտման վերաերյալ վարույթի հետագա ընթացքը։ 

3.Կարգավորման նպատակը

Նախագծի մշակման նպատակն է տեսչական մարմինների կողմից պատշաճ վերահսկողության, այդ թվում՝ ստուգման իրականացման իրավական հիմքերի կատարելագործումը, առկա օրենսդրական բացերի վերացումը, ստուգումների կազմակերպման և անցկացմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցումն ու պարզեցումը: 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում՝

  • կվերացվեն կարգավորումները ստուգումը սկսելու առաջ տնտեսավարողին նախապես ծանուցելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով դրանով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների կողմից ստուգում իրականացնող Տեսչական մարմինների՝ ստուգմանը խոչընդոտելու բազմաթիվ դեպքերը և բացառությունների դեպքերը, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի նաև ապահովել նաև միատեսակ մոտեցում․
  • կպարզեցվի ստուգման ակտի կազմման գործընթացը.
  • կկարգարովի տեսչական մարմինների կողմից ծանուցումների իրականացման կարգը
  • կնախատեսվի իրավախախտողի բացակայությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավական հնարավորություն։ 

5.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: 

6 Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

7 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում: 

8 . Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում է ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Обсуждалось

    21.08.2024 - 12.09.2024

  • Тип

    Закон

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3308

Принт

Предложения

Մարինա Պողոսյան

09.09.2024

3-օրյա ժամկետն ակնհայտ բավարար չէ տնտեսվարողների համար արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու և այդպիսով իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։

Վարդան Պետրոսյան

23.08.2024

Առաջարկում եմ, վարչարարության հետ կապված ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս, հանդես գալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքից։ Այսինքն` հաշվի առնել, որ պետաիշխանական լիազորությունների իրացումը դյուրինացնելը հաճախ հակասում է անձի հիմնարար իրավունքին։ Ասվածի վառ օրինակն է սույն նախագիծը, որը որոշակիորեն խաթարում է մարդու լսված լինելու հիմնարար իրավունքը որպիսի գնահատականը 2020 թվականին տվել է Սահմանադրական դատարանը։ Վերջինս անդրադառնալով վարչարարությունում էլեկտրոնային ծանուցման կառուցակարգերին՝ իր 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ հարկային օրենսգրքով նախատեսված հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջը` առանց այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստման, ճանաչել է Սահմանադրության 50-րդ հոդվածին հակասող: Ցավալի է նաև նման օրենսդրական նախաձեռնությունները կատարվում են առանց մարդու իրավունքները հաշվի առնելու, որը ժողովրդավար պետությանը (ինչպիսինն է Հայաստանի Հանրապետությունը հատկապես այս ժամանակաշրջանում) հարիր չէ։ Դժբախտաբար ՍԴ վերը նշված որոշումից 2 տարի հետո հարկային օրենսգրքում այսպիսի մի նախաձեռնությանբ ՍԴ որոշմանը հակասող մի օրենք է ընդունվել, և 2020 թվին անվավեր ճանաչված նորմերն նույն բովանդակությամբ, սակայն ձևական խմբավորումներով դարձյալ դարձել են օրենք։ Այո‘, գովելի է վարչարարությունը պարզեցնելուն, դյուրինացնելուն, խոչընդոտները վերացնելուն ուղղված նախաձեռնությունները, միևնույն ժամանակ ահաբեկող` մարդու իրավունքներին սպառնացող որը։

Տիգրան Ստեփանյան

22.08.2024

Տնտեսվարողները, ի տարբերություն վարչական մարմինների, վարչական ակտերով զբաղվող հատուկ առանձնացված անձնակազմ չունեն, և 3-օրյա ժամանակը բավարար չէ արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու համար

Узнать больше