«Հայաստանի Հանրապետության ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելուն ուղղված հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 134-րդ կետի 4-րդ ենթակետը:
Այն նպատակ ունի հավասարակշռել առողջապահական մարդկային ներուժի հասանելիությունը` աշխարհագրական և/կամ սոցիալ-տնտեսական գործոնների առումով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս հստակեցնել և ամբողջականացնել մարզային բժշկական հաստատությունների կադրերով համալրման հիմնախնդիրները, որոշակիացնել նպատակները, իրականացվելիք քաղաքականության ուղղությունները` 2017-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում: