Добавить в избранное
«Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը
-
8 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Hayk Hwvsepyan 18.08.2024 17:59:26 | հախագծի 16-րդ հոդվածը դեկլարատիվ է։ Անհատական պլան հասկացությունը կրելու է ձևական բնույթ։ ավելացնելու է թղթավարությունը։ 17-րդ հոդվածը լրացնել <<դատախազություն>> բառով, քանի որ նույն մարմնի կազմում և նրա կողմից ընդունված նորմատիվ ակտերի կատարման հսկողությունը կրելու էսուբյեկտիվ բնույթ։ 18-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է լինի դատական կարգով վերահսկողություն է իրականացնում, այլապես անհասկանալի է։ | Չի ընդունվել: Օրենքի նախագծով սահմանված են հսկողության և վերահսկողության կառուցակարգեր։ Կատարման նկատմամբ պատշաճ հսկողության դեպքում որևէ նորմ չի կարող կրել «ձևական» կամ «սուբյեկտիվ» բնույթ։ նախագծի 16-րդ հոդվածը ներկայացնում է հիմնական հասկացությունները, ինչպես նաև սահմանում է լիազորող նորմ: Նախագծի 17-րդ հոդվածը վերաբերում է գերատեսչական վերահսկողությանը, իսկ դատախազությունը գերատեսչական մարմին չէ Պրոբացիայի ծառայության նկատմամբ, հետևաբար 17-րդ հոդվածում այդ մարմնի մասին նշում կատարելն անհնարին է, իսկ դատախազական հսկողությունը կարգավորված է Օրենքի 19-րդ հոդվածով: Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ դատարանը վերահսկողություն է իրականացնում ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարման և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ: Տրամաբանական է, որ դատարանն իրականացնում է դատական վերահսկողություն: | |
2 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 30.08.2024 09:06:05 | Նկատի ունենալով երեխայի իրավունքների լավագույն շահի պաշտպանության գործընթացում խնամակալության և հոգաբարձության մարմինների կարևոր դերակատարությունը և ելնելով պրոբացիոն գործընթացներում պրոբացիոն ու խնամակալության և հոգաբարձության մարմինների փոխհամագործակցության արդյունավետ իրացման պահանջներից՝ ներկայացվում են առաջարկներ «Պրոբացիայի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի վերաբերյալ։ Օրենքի նախագծի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրված է. «Պրոբացիայի ծառայողը Շահառուին հաշվառման վերցնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին և Ոստիկանությանը»: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 49-րդ հոդվածի 2-րդ մասում «Ոստիկանությանը» բառից հետո լրացնել «Խնամակալության և հոգաբարձության մարմնին» բառերը։ Օրենքի նախագծի 81-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրված է. «Շահառուի, տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրանց հետ ընդհանուր հանդիպումների ժամանակ կարող է ներկա լինել նրանց լիազոր ներկայացուցիչը, բժիշկ, հոգեբան կամ այլ մասնագետ, իսկ անչափահաս Շահառուի դեպքում՝ նաև անչափահասի ծնողը կամ օրինական այլ ներկայացուցիչը»: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 81-րդ հոդվածի 2-րդ մասում «դեպքում՝ նաև» բառերից հետո լրացնել «շահառուի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը,» բառերը: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ․«Հսկողական վարույթի ընթացքում պրոբացիայի ծառայողի որոշմամբ անչափահաս Շահառուի հետ առանձին գործողությունների կատարման ընթացքը կարող է արձանագրվել տեսաձայնագրմամբ՝ անչափահաս Շահառուի համաձայնությամբ, իսկ համաձայնության վերաբերյալ դիրքորոշում չհայտնելու դեպքում՝ ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ»: Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ ենթակետը շարադրված է. «համագործակցել անչափահասի բնակության վայրի ուսումնական, մարզական և այլ կազմակերպությունների հետ»: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ ենթակետում «բնակության վայրի» բառերից հետո լրացնել «խնամակալության և հոգաբարձության մարմնի» բառերով: Նախագծի նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին ենթակետը շարադրված է. «անչափահաս Շահառուի հետ հանդիպմանն ապահովել հոգեբանի, ինչպես նաև անչափահաս Շահառուի ծնողի կամ օրինական այլ ներկայացուցչի մասնակցությունը». Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին ենթակետում «հոգեբանի» բառից հետո լրացնել «խնամակալության և հոգաբարձության մարմնի,» բառերը։ | Չի ընդունվել: Խնամակալության և հոգաբարձության մարմինները պրոբացիայի գործընթացում ներգրավվում են որպես երեխայի օրինական ներկայացուցիչ՝ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Քանի որ Նախագծի 49-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ընդհանուր կարգին և Շահառուի հաշվառման վերցնելուց հետո ԽՀՄ-ին տեղեկացնելն ինքնանպատակ գործողություն է, քանի որ ԽՀՄ-ն որևէ գործառույթ այս պատիժների առումով չունի, իսկ եթե անչափահասը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխա, ապա այդ դեպքում ԽՀՄ-ին տեղեկացնելը կարգավորված է Ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով և պրոբացիան գործում է ընդհանուր կարգով: ԽՀՄ-ի համագործակցությունն ամրագրված է 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք՝ իրենց իրավասությունների սահմաններում, ինչպես նաև Շահառուի ընտանիքի անդամները, աջակցում են Պրոբացիայի ծառայությանը՝ պրոբացիայի նպատակների իրագործման ընթացքում և այդ նպատակներին հասնելու համար: Բացի այդ, ԽՀՄ-ի ներկայացուցչին Շահառուի հետ աշխատանքներին մասնակից դարձնելն ինքնանպատակ է, քանի որ օրինական ներկակացուցչի ներկայությունն ամրագրված է օրենքով ու բավարար է: Եթե օրինական ներկայացուցչի լիազորությունն իրականացնի ԽՀՄ-ի ներկայացուցիչը, նա այդ կարգավիճակով կարող է մասնակցել, իսկ եթե երեխան ունի այլ օրինական ներկայացուցիչ ԽՀՄ-ի ներկայացուցչի հրավիրումն ավելորդ է: |