Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով:
1․ Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը․
Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է միջնաժամկետ կտրվածքով համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսման հետ կապված իրավահարաբերությունները։
2. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը․
Համայնքի ավագանու որոշման ընդունման նպատակը «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքներով սահմանված պահանջների իրականացումն կատարելը և ապահովելն է։
3. Ենթաօրենսդրական իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է՝
1) նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.
․․․․
2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.։
Հայամայնքի ավագանին Սահմանադրության և Տեղական ինքնակառավարման մասին օրենքի հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված է որպես Սահմանադրությամբ նախատեսված մարմին ընդունել նորմատիվ իրավական ակտ։ Այն պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար։ 

 

  • Обсуждалось

    16.08.2024 - 03.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Сюникская область муниципалитет Капана

Общественное обсуждение

16.08.2024 16:51

05/09/2024, 15:00 , Чаренца 1

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 594

Принт