«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
1 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487-Ն որոշմամբ հաստատված են մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը:
ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարված փոփոխության համաձայն՝ հանձնաժողովի տնօրինմանն է հանձնվել 3600-3800ՄՀց ռադիոհաճախականու-թյունների տիրույթը, որն, ըստ դրա օգտագործման նշանակության (այդ թվում՝ միջազգային փորձի համաձայն), նախատեսված է նաև շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման և զարգացման համար։
Նկատի ունենալով վերը նշվածը, ինչպես նաև ելնելով ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ կառավարման և օգտագործման ապահովման նկատառումներից՝ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը՝ դրանում ներառելով նաև 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի սահմանափակ ռեսուրսների՝ ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ կառավարմանը։
-
Обсуждалось
16.08.2024 - 01.09.2024
-
Тип
Pешение
-
Область
Телекоммуникация(электронная коммуникация)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 1090
Принт