ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1142-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական  ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N9 և «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածներով սահմանված չափորոշիչներին, մասնավորապես՝ կսհամանվեն քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականների նոր ձևաչափերը, դրանց տրման պայմանները, ինչպես նաև լրամշակվել են օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ աշխատողների և այցելուների մուտքի համար հատկացող անցագրերի տեսակները և  ձևաչափերը, դրանց հատկացման պայմանները, կսահմանվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ անցագիր ստանալու համար դիմած անձանց բժշկական ստուգման պայմանները, ինչպես նաև  քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականի ստացման համար դիմած տեսուչների և օդաչուների  բժշկական ստուգման պայմանները, այդ թվում բժշկական հաստատությունների փորձաքննության արդյունքների ներկայացում այն մասին, որ օդանավակայանների վերահսկելի գոտիների անցագրի, քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականի ստացման հայտ ներկայացված անձինք հաշվառված կամ գրանցված չեն նարկոլոգիական դիսպանսերներում և չունեն հոգեկան խանգարումներ, չեն տառապում թմրամոլությամբ, չեն օգտագործում թմրանյութեր և քիմիական հոգեմետ նյութեր:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1142-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերջին լրացումներն ու փոփոխությունները կատարվել են ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 608-Ն որոշմամբ և այն համապատասխանում էր ԻԿԱՕ գործող  հավելվածների պահանջներին: 2021/2022 թվականների ընթացքում ԻԿԱՕ «Ընթացակարգերի պարզեցում» N9 և «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածներում կատարվել փոփոխություններ և լրացումներ, սահմանվել են նոր չափանիշներ կապված քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականների նոր ձևաչափերը, դրանց տրման պայմանները, օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ աշխատողների համար հատկացող անցագրերի տեսակները և ձևաչափերը, դրանց հատկացման պայմանները, օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ անցագիր ստանալու համար դիմած անձանց բժշկական ստուգման, ինչպես նաև  քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականի ստացման համար դիմած տեսուչների և օդաչուների  բժշկական ստուգման պայմանները:

ԻԿԱՕ կողմից սահմանված նոր պահանջների ներդրման և ապահովման  ձգձգումները կարող է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի վրա:

 

  1. 3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ավելի բարձր մակարդակի կհասցվեն օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ անցագիր տրման կարգը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականների տրման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1142-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրի 68.3-րդ՝ «Թռիչքային և ավիացիոն անվտանգությանն առնչվող թերությունների, անհամապատասխանությունների հիմնապատճառների բացահայտում, ուղղիչ գործողությունների պլանի մշակում և վերջիններիս պատշաճ կերպով իրականացման համակարգում» կետից:

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ                                                         ՄԻՀՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

  • Обсуждалось

    16.08.2024 - 01.09.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 802

Принт