Добавить в избранное

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

««ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից է ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 311-Ն հրամանով հաստատված հավելված N 12-ով սահմանված կարգով՝ կալանավորված անձինք կամ  դատապարտյալները ի թիվս այլնի՝ փոխադրվում են միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում, վարութային գործողությունների կատարման վայրեր, քաղաքացիական առողջապահական հաստատություններ։

Նշված փոխադրումներն իրականացվում են դատապարտյալներին և կալանավորված անձանց փոխադրելու համար նախատեսված հատուկ կահավորված (այդ թվում՝  լուսային փարոսիկներով) քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող համապատասխան տարբերանշաններով տրանսպորտային միջոցներով։ Հաճախ կալանավորված անձինք կամ դատապարտյալները տեղափոխվում են այնպիսի քաղաքացիական առողջապահական հաստատություններ (oրինակ՝ ատամնաբուժարաններ և այլն), որոնք գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն կամ Արաբկիր վարչական շրջաններում, որտեղ ավտոկայանատեղերի համար սահմանված են վճարներ։

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանտեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 14-րդ հոդվածով ավտոկայանատեղերի վճարի վճարման արտոնություն է սահմանված իրենց պարտականություններն իրականացնելու ժամանակ ոստիկանության, արտակարգ իրավիճակների և շտապ օգնության ավտոտրանսպորտային միջոցների համար` առկայծող փարոսիկները կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները միացրած լինելու դեպքում:            

Օրենքի 14-րդ հոդվածում առաջարկվող լրացմամբ նախատեսվում է ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն սահմանել նաև քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող, առկայծող փարոսիկներով կահավորված, հատուկ տարբերանշան ունեցող տրանսպորտային միջոցների համար, որոնցով իրականացվում են քրեակատարողական հիմնարկներում պահվող անազատության մեջ գտնվող անձանց փոխադրումները։

Նշված տրանսպորտային միջոցների համար կայանատեղերի վճարի վճարման արտոնություն սահմանելով հնարավորություն կտրվի արդյունավետ իրականացնել կալանավորված անձանց կամ դատապարտյալների փոխադրումները սահմանված վայրեր, առավել մոտ կայանել ավտոտրանսպորտային միջոցները փոխադրման կետին և ըստ այդմ՝ ապահովել անազատության մեջ գտնվող անձանց անվտանգ ուղեկցումները տրանսպորտային միջոցից դեպի ուղեկցման վերջնակետ՝ իրացնելով հիշյալ անձանց իրավունքները։

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 Նախագծով առաջարկվող լրացումով հնարավորություն կստեղծվի քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող, առկայծող փարոսիկներով կահավորված, հատուկ տարբերանշան ունեցող տարանսպորտային միջոցների անխոչընդոտ կայանման կամար և կապահովվի կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքների (այդ թվում՝ իրենց նախընտրած բժշկի մոտ բուժօգնություն ստանալու) իրացումը։

 

  1. Ակնկալվողարդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող, առկայծող փարոսիկներով կահավորված, հատուկ տարբերանշան ունեցող տարանսպորտային միջոցների համար կսահմանվի կայանատեղի վճարի վճարման արտոնություն և կբացառվեն հիշյալ ավտոմեքենաների կայանատեղերում կայանելու դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումների կայացումը։

 

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի առաջացնի:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն  չկա.

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական ծրագրերի հետ:

  • Обсуждалось

    15.08.2024 - 30.08.2024

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1154

Принт

Предложения

Hayk Hwvsepyan

16.08.2024

Այդ դեպքում պետք է ավելացնել նաև գազի սպասարկման, Վիօլա ջրի, աղբահանության մեքենաները։

Узнать больше