«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին բաժնի 1-ին կետի համաձայն` ճանապարհներին գովազդի տարածումն ու տեղադրումը, մասնավորապես, իրականացվում է «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ուժի մտնելով պայմանավորված` ուժը կորցրած է ճանաչվել «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
-
Обсуждалось
20.02.2018 - 26.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 7703
Принт