ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
8 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1656-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2024 թվականի մարտի 1-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից։
Կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշումամբ 2024 թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 257 տոննա չափաքանակ, կնքվել է 9 պայմանագիր՝ 256946.9 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:
Սևանա լճում ձկան արդյունագործական որսի աշնանային որսաչափի սահմանման համար տվյալների ձեռքբերման պահանջից ելնելով՝ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից իրականացվել են Սևանա լճում ձկան պաշարների գնահատման ուսումնասիրություններ։
Ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք բերված տվյալների հիման վրա ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ:
Հիմք ընդունելով ՊՈԱԿ-ի տվյալները մշակվել է սույն որոշման նախագիծը, որով սահմանվել է ևս 422 տոննա սիգի արդյունագործական որսի չափաքանակ, որսի իրականացման ժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է կանոնակարգել Սևանա լճում արդյունագործական որսի գործընթացը։ Սահմանվել է աշնանային որսի իրականացման ժամկետներ և որսաչափ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ևս շուրջ 27 430000 ՀՀ դրամ բնօգտագործման վճարի վճարում պետական բյուջե։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թ.թ. ծրագրի 4.10 կետի «Սևանա լճի էկոհամակարգային հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը, բնականոն զարգացումն ու խելամիտ օգտագործումը» առաջնահերթ ուղղությունից:
-
Обсуждалось
09.08.2024 - 29.08.2024
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы, Экономика
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1187
Принт