Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի №232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի №232-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի

 



1. Կարգավորման ենթակա ոլորտն ու առկա իրավիճակը


Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման և գրավոր քվեարկության կազմակերպման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №232-Ն որոշմամբ սահմանված հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման և գրավոր քվեարկության կազմակերպման կարգի 47-րդ կետում առկա է անհամապատասխանություն, մասնավորապես՝ վերջին նախադասությամբ սահմանված է, որ գլխավոր քարտուղարը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ընդունված որոշումը ներկայացնում է հանձնաժողովի նախագահի ստորագրմանը, մինչդեռ հանձնաժողովի նախագահի բացակայության պարագայում նիստը կարող է նախագահել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված կարգով հանձնաժողովի նախագահին փոխարինող հանձնաժողովի անդամը և ընդունված որոշումը պետք է ներկայացվի նիստը նախագահողի ստորագրմանը։
Միևնույն ժամանակ կարգում բացակայում է հանձնաժողովի որոշման ընդունման ընթացակարգի որոշ դրույթները, մասնավորապես, թե որ դեպքում է որոշումն ընդունված համարվում և ինչպես կարող են քվեարկել հանձնաժողովի անդամները։


2. Կարգավորման նպատակը

Սույն որոշման նախագծով նախատեսվում է շտկել առկա անհամապատասխանությունները և ամրագրել համապատասխան կարգավորում՝ հանձնաժողովի որոշուման ընդունման ընթացակարգի, հանձնաժողովի անդամների քվեարկության կարգի վերաբերյալ, այդ թվում՝ նախատեսել կարգավորում՝ նախագծին դեմ քվեարկելու դեպքում քվեարկությունից անմիջապես հետո բանավոր կարգով հատուկ կարծիք ներկայացնելու վերաբերյալ։

3. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ առավել հստակ կարգավորումներ հանձնաժողովի նիստի ընթացքում քվեարկության ընթացակարգի վերաբերյալ և շտկել առկա անհամապատասխանությունները։

 

  • Обсуждалось

    06.08.2024 - 22.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Публичная служба

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 654

Принт