«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - За
-
5 - Против
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային գործողության իրականացումը, ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, անձանց, ներառյալ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը և դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ առևտրային գործունեության թույլտվությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր:
Նույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքի հողերից հողամասերի վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով: Հողամասերի` առանց մրցույթի տրամադրման դեպքերը սահմանում է կառավարությունը: Համապատասխան դեպքերը սահմանված են ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ։
Հաշվի առնելով այն, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսվել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման նորմեր, անհրաժեշտություն է առաջացել նշված դեպքերի մասով բացառություն նախատեսել ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման մեջ։
-
Обсуждалось
06.08.2024 - 21.08.2024
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 888
Принт