Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՄՈԶՐՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՓԻԻ Վ. ԼԵՎՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՄՈԶՐՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՓԻԻ Վ. ԼԵՎՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. 

2023-2024 ուսումնական տարում 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սովորող աշակերտ հաշվառված չլինելու հանգամանքով պայմանավորված պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առջև ծառացած խնդիրների կարգավորման նպատակով նպատակահարմար է երկու հաստատությունների միավորումը և առաջարկվում է վերակազմակերպել՝ հիմնելով մեկ միջնակարգ դպրոց: Հիմք է ընդունվել նաև այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տեղակայման վայրից ամենահարմարը «ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեղակայման վայրը և ուսումնական հաստատության շենքային պայմաններն են:

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. 

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հզորության, սովորողների և լիցենզիայով սահմանված տեղերի քանակի համամասնության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիզենզիայով հատկացվել է 100 տեղ, ներկայումս դպրոցում սովորում է 0 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 5-ն է: Դպրոցում սովորողների թվի նվազման միտումն արձանագրվել է տարիների ընթացքում (2015-2016 ուստարում դպրոցն ունեցել է 3, 2016-2017-ին՝ 3, 2017-2018-ին՝ 3, 2018-2019-ին՝ 3 և 2019-2020 ուստարում՝ 3 աշակերտ, 2021-2022-ին՝ 4, 2022-2023 ուստարում՝ 2, 2023-2024-ի սեպտեմբերին՝ 1): «ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հզորությունը նախատեսված է 330 սովորողի համար, սովորում է 143 աշակերտ (տարրական դպրոց սահմանային 80 տեղ, սովորում է՝ 56-ը, միջին դպրոց՝ 150 տեղ, սովորում է՝ 65-ը, ավագ դպրոց՝ 100 տեղ, սովորում է՝ 23-ը): Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 30 է: Քանի որ Մոզրով գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում, նույն համայնքի Արփի գյուղին համեմատաբար մոտ, հիմնական դպրոցի 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերին միակ սովորողի կրթությունը կազմակերպվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Այդպիսով, «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իր առաքելությունը չի իրականացնում: «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սովորողների քանակի բացակայությունը եղել է կարևորագույն հիմնախնդիրը, որը հիմք է հանդիսացել քննարկելու երկու ուսումնական հաստատությունների միավորման հարցը: «ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում դիտարկումների արդյունքում մարզպետի աշխատակազմը դրական արձագանքի է արժանացրել հաստատության աշխատանքային գործունեությունը, մասնավորապես փաստաթղթաշրջանառությունը, անցկացրած միջոցառումները, դպրոցի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված դպրոցի խնամքով պահպանված շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, հագեցված լաբորատորիաները, անհրաժեշտ գույքը, տեխնիկական միջոցներով ապահովվածությունն ու կահավորանքը:

3.Կարգավորման նպատակը և բնույթը․ 

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական

ոչ առևտրային կազմակերպությունների միավորման՝ միջնակարգ դպրոցի ստեղծման նպատակն է.

. ապահովել Արենի համայնքի Մոզրով գյուղի բնակչության հնարավոր սովորողների հանրակրթության 3 աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը,

. ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:

4.  Ակնկալվող արդյունքը 

Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում հնարավոր սովորողները կունենան համապատասխան տարածք և դպրոցի ուսուցումը կկազմակերպվի ավելի արդյունավետ՝ էապես բարելավելով կրթության որակը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․ 

Նախագիծը մշակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից։

6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, 

Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսերի տեսքով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջանա՝ կապված «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձի գծով 2024 թվականի հունվար ամսից սկսած առաջացած կրեդիտորական պարտքը մարելու հետ: «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի միջոցների հաշվին:

8․ Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը. 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  • Обсуждалось

    06.08.2024 - 21.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 723

Принт