ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Երևան քաղաքում վերջին տարիներին իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևան քաղաքը սնող գազաբաշխիչ կայանների, գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունը այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար, ինչը խնդիրներ է առաջացրել Երևան քաղաքում նոր սպառողների գազամատակարարման ցանցին միացման հետ կապված։ Խնդրի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշմամբ հաստատվեց Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրը։ Ծրագիրը նախատեսում է 4 հիմնական ուղղություններով թվով 4 կողմնատար գազատարների, 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցների, նոր գազաբաշխիչ կայանների ու միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցման լուծումներ` շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ) արժեքով։
Վերոնշյալ որոշման 3-րդ կետով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա հետագայում ծրագրի իրականացման ազդեցությունը չեզոքացնելու նպատակով Երևան քաղաքում գազամատակարարման ցանցին միացման համար դիմող անձանց համար սահմանել միացման վճար, որն առնվազն կապահովի ծրագրի իրականացման համար նախատեսված գումարի վերադարձը՝ դրանք նվազեցնելով ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հաշվարկներից։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշումը, ինչպես նաև Երևան քաղաքի գազամատակարարման ռեժիմների բարելավման ու քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու նպատակով՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ։ Նախագծով սահմանվել են համապատասխան միացման վճարներ, որոնք վճարում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո Երևան քաղաքի գազամատակարարման ցանցին միացող ոչ կենցաղային սպառում ունեցող դիմող անձինք և բազմաբնակարան շենքերի ու կառուցապատվող թաղամասերի կառուցապատողները։ Ինչպես նաև հստակեցվել են այն առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ազատվել են նշված վճարը վճարելու պարտավորությունից՝ ելնելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերից։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձին
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրը՝ չեզոքացնելով սակագների վրա հետագա բացասական ազդեցությունը։
-
Обсуждалось
05.08.2024 - 21.08.2024
-
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 1001
Принт