Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___»  «__________________» 2024 թվականի N ___ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) Որոշման վերնագրում «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ» բառերը փոխարինել  «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ» բառերով.

2) Որոշման 1.3-րդ կետում և N 2 հավելվածի 1-ին կետում «քրեակատարողական ծառայողների և փրկարարական ծառայողների» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների և էկոպարեկային ծառայողների» բառերով.

3) Որոշման N 2 հավելվածի վերնագրում «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերը փոխարինել «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերով.

4) Որոշման N 2 հավելվածի Ձև N 1-ի վերնագիրը «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ» բառերը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

        

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   
  • Обсуждалось

    02.08.2024 - 17.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Публичная служба

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 968

Принт

Связанные документы / ссылки