В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
2 - Против
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 16-Ի N 717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 717-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեի 0.12 հեկտար մակերեսով հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վերաբերյալ վրիպակը:
Ընթացիկ վիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 717-ն որոշման 1-ին կետում նշված Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեի 0.12 հեկտար մակերեսով հողամասի 78.244.078 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը անհրաժեշտ է փոխարինել 1.465.200 դրամով՝ հիմք ընդունելով Պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ Կոմիտե) ստացված նշված հողամասը Կոմիտեի հաշվեկշիռ ընդունելու հանձնման-ընդունման ակտը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
Բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.
4.Կարգավորման բնույթը և նպատակը
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեում կառուցված 76.778.878 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 978.1 քմ մակերեսով Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը և 1.465.200 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.12 հեկտար մակերեսով հողամասը (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 06052024-04-0097 վկայական) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեից և անշարժ գույքն ամրացնել, իսկ շարժական գույքերը փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
- Լիարժեք կօգտագործվի մարզակառույցը,
- կանցկացվեն սպորտային միջոցառումներ և հավաքներ:
Տվայալ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145-Լ որոշման գործողություններից:
-
Обсуждалось
31.07.2024 - 15.08.2024
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Просмотры 881
Принт