«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2047-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ
ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ
ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ
ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ
ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2047-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը
պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող գործողությունների շրջանակում՝ շենքային պայմանների բարելավման, կառավարման արդյունավետության բարձրացման, սովորողների կրթության գործընթացի կազմակերպման առավել ճիշտ լուծումներ գտնելու նպատակով։
2. Ներկա վիճակը, առկա խնդիրները և առաջարկվող լուծումները.
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ փողոցի 5-րդ նրբանցքի N 4 ուսումնական հասցեում: Ներկայումս դպրոցի աշակերտների թիվը կազմում է 41, իսկ աշխատակիցների թիվը՝ 19: ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի 8-րդ փողոց N 1 հասցեում գտնվում է «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որն ունի 421 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 18 սան) և 68 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները): Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի դպրոցական շենքերը գտնվում են նույն բնակավայրում և ուղիղ գծով իրարից հեռու են շուրջ 500 մետր, որի պատճառով խոչընդոտվում է դպրոցական շենքերի ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործումը, տարրական դասարաններում աշակերտների միջին խտության բարձրացմանը և արհեստականորեն ուռճացնում է նույն բնակավայրում սակավաթիվ աշակերտների ուսուցման գործընթացում ուսումնաօժանդակ ու վարչական աշխատակիցների թվաքանակը: Նախագծով առաջարկված միաձուլման արդյունքում կբարձրանա կառավարման արդյունավետությունը և կնպաստի ուսումնական տարածքների արդյունավետ օգտագործմանը, որը կբացառի տարրական դասարանների աշակերտների և նախակրթարանների սաների
թերհամալրումը:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ինչի արդյունքում ակնկալվում է մոտ 15 հաստիքների օպտիմալացում և տարեկան շուրջ 20 միլիոն ՀՀ դրամի տնտեսում:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում
սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, վերը նշված դպրոցների միաձուլման դեպքում հաստիքների օպտիմալացման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։
6. Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
-
Обсуждалось
31.07.2024 - 16.08.2024
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 832
Принт