«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_____________ 2024 թվականի N - Ն
ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԴ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Սահմանել՝
1) ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակեպման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2) վերանորոգված բնակարանի չափորոշիչները՝ համաձայն N 2 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1665-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ծառայողական բնակարանների գնման գործընթացի կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»,
2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 4-րդ կետը:
- Սահմանել, որ որոշման համաձայն ծառայողական բնակարանը համարվում է՝
1) կահավորված, եթե այն ապահոված է լվացարանով, զուգարանակոնքով, լոգախցիկի տակդիրով կամ խցիկով, ցնցուղով և ծորակներով, իսկ խոհանոցում՝ սննդամթերքի և խոհանոցային պարագաների պահպանման համար անհրաժեշտ պահարաններով, լվացարանի լրակազմով, սառցարանով և գազօջախով, իսկ շենքը կենտրոնացված ջեռուցման համակարգ չունենալու դեպքում՝ անհատական ջեռուցման համակարգով: Ընդ որում, ծառայողական բնակարանների կահավորման համար զինծառայողներին սույն ենթակետով նախատեսված գույքերի ձեռքբերման համար տրամադրվում է դրամական աջակցություն՝ 2.500.000 դրամի չափով, այդ գույքերի ձեռքբերման համար հսկիչ դրամարկղի կտրոնների (անհրաժեշտության դեպքում նաև այլ փաստաթղթերի) ներկայացման պարագայում,
2) վերանորոգված, եթե բավարարում է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողների վրա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2024թ.
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի ________________ ___-ի N -Ն որոշման |
ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԴ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
- Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան (այսուհետ՝ ծառայողական բնակարան) հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակեպման հետ կապված հարաբերությունները:
- Ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտնտերը (այսուհետ՝ կուրսանտ)՝ մինչև երրորդ կուրս տեղափոխվելը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) են ներկայացնում հայտ՝ առաջնային շուկայից ծառայողական բնակարան կամ ծառայողական բնակարանի գնման իրավունք (Ցեսիա) կամ երկրորդային շուկայից ծառայողական բնակարան ձեռքբերելու վերաբերյալ՝ հայտով ներկայացնելով նաև բնակարանի հասցեն, հարկը, համարը և մակերեսը: Ընդ որում, երկրորդային շուկայից բնակարան կարող է ձեռքբերվել, եթե հայտը ներկայացնելու օրվա դրությամբ այդ բնակարանը գտնվում է այնպիսի շենքում, որի ավարտական ակտը տրամադրվել է հայտի ներկայացման պահից առավելագույնը 5 տարի առաջ:
2022 թվականին ռազմաուսումնական հաստատություն ընդունված կուրսանտները սույն կետում նշված հայտը ներկայացնում են մինչև 2024 թվականի ավարտը:
- Եթե հայտով ներկայացված բնակարանը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1665-Ն և սույն որոշմամբ սահմանված չափորոշիչներին կամ առկա է սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հանգամանքը, ապա ներկայացված հայտի հիման վրա նախարարությունը տվյալ ծառայողական բնակարանն առաջարկող կառուցապատող ընկերության, իսկ երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում այդ բնակարանի սեփականատիրոջ հետ Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով մեկ անձից գնման ձևով կնքում է ծառայողական բնակարանի կամ ծառայողական բնակարանի ձեռքբերման իրավունքի գնման պայմանագիր: Ընդ որում, սույն կետով նախատեսված պայմանագրի կնքման դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովում չի ներկայացվում:
- Եթե մինչև սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետը կուրսանտի կողմից չի ներկայացվում բնակարանի կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման հայտ, ապա երրորդ կուրս տեղափոխվելուց հետո եռամսյա ժամկետում, իսկ 2022 թվականին ռազմաուսումնական հաստատություն ընդունված կուրսանտների դեպքում՝ մինչև 2025 թվականի մարտի 31-ը կուրսանտը ծառայողական բնակարանի ընտրությունն իրականացնում է նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված կառուցապատող ընկերությունների ցանկում (այսուհետ՝ ցանկ) գրանցված ընկերությունների կողմից առաջարկվող բնակարաններից:
- Ցանկում գրանցելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում նախարարությունն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն, որում նշվում են զինծառայողների համար ձեռքբերման ենթակա ծառայողական բնակարանների չափորոշիչները, բնակարանների ձեռքբերման ժամկետները, ինչպես նաև այդ բնակարանների գնման դիմաց նախարարության կողմից վճարման ենթակա բնակարանի մակերեսի 1 ք/մ-ի առավելագույն գինը:
- Հայտարարության հրապարակումից հետո կառուցապատող ընկերությունները ցանկում գրանցվելու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով նախարարություն են ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով նաև իրենց կողմից առաջարկվող՝ հայտարարությամբ նախատեսված չափորոշիչներին համապատասխանող բնակարանների քանակը, մակերեսները, իրենց կողմից առաջարկվող բնակարանի մակերեսի 1 ք/մ-ի գինը, ինչպես նաև տվյալ առաջարկը վավեր համարվելու ժամկետը:
Նախարարությունը գնահատում է ներկայացված առաջարկները և սահմանված չափորոշիչներին համապատասխան գնահատվելու դեպքում տվյալ կառուցապատող ընկերությանը գրանցում է ցանկում: Ընդ որում, ցանկում ներառվում են նաև տվյալ կառուցապատող ընկերության կողմից առաջարկվող բնակարանների քանակը, բնակարանների հասցեները, հարկերը, համարները, մակերեսները, առաջարկվող 1 ք/մ-ի գինը և առաջարկը վավեր համարվելու ժամկետը:
Հայտարարությունը հրապարակվում է անժամկետ, իսկ կառուցապատող ընկերությունները ցանկացած ժամանակ իրավունք ունեն ներկայացնել դիմում և սահմանված չափորոշիչներին համապատասխանող բնակարանների առաջարկման դեպքում գրանցվել ցանկում: Ներկայացված առաջարկներում փոփոխություններ կատարվելու դեպքում կառուցապատող ընկերությունները պարտավոր են այդ փոփոխությունների մասին տեղեկացնել Նախարարությանը, որը դրա հիման վրա ցանկում կատարում է համապատասխան փոփոխություններ:
- Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ընտրության հիման վրա նախարարությունը տվյալ ծառայողական բնակարանն առաջարկող կառուցապատող ընկերության հետ Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով մեկ անձից գնման ձևով կնքում է ծառայողական բնակարանի կամ ծառայողական բնակարանի ձեռքբերման իրավունքի գնման պայմանագիր: Ընդ որում, սույն կետով նախատեսված պայմանագրի կնքման դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովում չի ներկայացվում:
- Եթե կուրսանտի կողմից բնակարանի ընտրությունը չի իրականացվում սույն կարգի 4-րդ կետում նշված ժամանակահատվածում, ապա ծառայողական բնակարանի ընտրությունը կատարվում է ցանկում ներառված բնակարաններից՝ վիճակահանությամբ: Ընդ որում, վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զինծառայողների թվին համապատասխանող թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրում նշվում է մեկ բնակարանի հասցեն, բնակարանի հարկը և համարը: Վիճակահանության թերթիկները նախապես կնքվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կնիքով և վիճակահանության թմբուկում դրվում են ծալված վիճակում` այնպես, որ դրանում առկա նշումները տեսանելի չլինեն: Վիճակահանությանը մասնակցող յուրաքանչյուր զինծառայող առանձին մոտենում է վիճակահանության թմբուկին, անձամբ հանում մեկ թերթիկ, բացում է թերթիկը և բարձրաձայն կարդում թերթիկում նշված ծառայողական բնակարանի հասցեն, հարկը և համարը, որն արձանագրվում է արձանագրության մատյանում՝ համաձայն N 1 ձևի, և զինծառայողը ստորագրում է իր մասով վիճակահանության արդյունքի արձանագրման դիմաց:
- Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված վիճակահանության արդյունքների հիման վրա նախարարությունը տվյալ ծառայողական բնակարանն առաջարկող կառուցապատող ընկերության հետ Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով մեկ անձից գնման ձևով կնքում է ծառայողական բնակարանի կամ ծառայողական բնակարանի ձեռքբերման իրավունքի գնման պայմանագիր: Ընդ որում, սույն կետով նախատեսված պայմանագրի կնքման դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովում չի ներկայացվում:
- Եթե կուրսանտի կողմից սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված ծառայողական բնակարանի ընտրություն չի կատարվել և ցանկում գրանցված բնակարաններ առկա չեն, ապա բնակարանի կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերումն իրականացվում է Գնումների մասին» օրենքով նախատեսված բաց մրցույթով: Ընդ որում, սույն կետով նախատեսված մրցույթին հայտի, իսկ մրցույթի արդյունքում պայմանագրի կնքման դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովում չի ներկայացվում:
- Ձեռքբերվող բնակարանի կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման դիմաց նախարարության կողմից վճարման ենթակա բնակարանի մակերեսի 1 ք/մ-ի առավելագույն գինը սահմանվում է «Մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում առաջարկվող վերջին ծրագրի 1 ք/մ-ի գինը:
- Եթե կուրսանտի կողմից առկա է ցանկություն ձեռքբերել ավելի մեծ մակերեսով կամ ավելի թանկ բնակարան, ապա իր կողմից ավելացվում է ձեռքբերման գնի և սույն կարգի 11-րդ կետում նշված գնի տարբերությունը, որը հետագայում չի վերադարձվում նախարարության կողմից, եթե դադարում է հատկացված ծառայողական բնակարանի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը կամ կուրսանտը դուրս է մնում ռազմաուսումնական հաստատությունից:
- Բնակարանի կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման նպատակով կնքվող պայմանագրով կարող է նախատեսվել, որ դրա շրջանակներում վճարումները կարող են իրականացվել տարաժամկետ վճարման պայմանով՝ բանկային համակարգի միջոցով: Ընդ որում, սույն կետով նախատեսված վճարման պայմանը կարող է նախատեսվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գրավոր համաձայնության առկայության դեպքում:
- Սույն կարգով նախատեսված բնակարանների գնման պայմանագրերով նախատեսված բնակարանների հանձնման-ընդունման համար համապատասխան եզրակացության տրամադրման նպատակով ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ՀՀ պաշտանության նախարարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև այն կուրսանտը (զինծառայողը), որի համար իրականացվում է տվյալ բնակարանի ձեռքբերումը:
Ձև N 1
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
NN ը/կ
|
Սպայի կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը |
Բնակարանի հասցեն, բնակարանի հարկը և համարը |
Բնակարանի հատկացման օրը, ամիսը և տարին |
Սպայի ստորագրությունը |
|
|
|
|
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի ________________ ___-ի N -Ն որոշման |
ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Ներքին հարդարման (կահավորման) աշխատանքներ |
|||
Հ/հ |
Շենքերի մասերը, սենքերը և սենյակները |
Օգտագործվող նյութերի նկարագիրը |
Ծանոթություն |
1 |
Հյուրասենյակներ, ննջասենյակներ |
պատերը՝ բարելավված լատեքսաներկում բարելավված գաջի սվաղի վրա |
|
առաստաղները՝ ներկում ջրաէմուլսային ներկով բարելավված գաջի սվաղի վրա |
|||
հատակները՝ լամինատից |
|||
2 |
Միջհարկային բարձրություն |
|
հատակ-առաստաղ 3.0 մ +/- 5 սմ մաքուր բարձրությամբ |
3 |
Միջանցքներ |
պատերը՝ բարելավված լատեքսաներկում բարելավված գաջի սվաղի վրա |
|
առաստաղները՝ ներկում ջրաէմուլսային ներկով բարելավված գաջի սվաղի վրա |
|||
հատակները՝ լամինատից կամ սալիկապատ |
|||
4 |
Սանհանգույց և լոգասենյակ |
պատերը՝ երեսապատված սալիկներով առնվազն մինչև կախովի առաստաղ, |
|
առաստաղները՝ կախովի պատրաստված ջրակայուն նյութից, ներկառուցված լուսատուներով, |
|||
հատակը՝ երեսապատված սալիկներով կամ կերամագրանիտով |
|||
5 |
Խոհանոց |
պատերը՝ բարելավված լատեքսաներկում բարելավված գաջի սվաղի վրա և խոհանոցային կահույքի հատվածում մասնակի սալիկապատում |
|
առաստաղները՝ ներկում ջրաէմուլսային ներկով բարելավված գաջի սվաղի վրա |
|||
հատակը՝ երեսապատված սալիկներով կամ կերամագրանիտով |
|||
6 |
Դռներ և պատուհաններ |
ներքին դռները՝ ՄԴՖ-ից կամ համարժեք այլ փայտանյութից |
|
մուտքի դուռը՝ երկաթյա հիմքով, երեսապատումը ՄԴՖ-ով |
|||
պատուհանները՝մետաղապլաստե կամ ալյումինե երկշերտ ապակեփաթեթով, առնվազն երեք խցիկով, պլաստմասե պատուհանագոգերով |
|||
7 |
Օթյակներ (լոջիաներ)և պատշգամբներ |
հատակները՝ կերամագրանիտե սալիկներով երեսապատում |
|
8 |
Անհատական ջեռուցում |
ջեռուցման կաթսա, (եթե կենտրոնացված ջեռուցում նախատեսված չէ) մարտկոցները ալյումինե |
|
9 |
Ներքին խողովակաշարեր |
պոլիպրոպիլենից, խողովակաշարի տրամագիծը՝ ըստ սահմանված նորմերի |
|
10 |
Բնակարանի ներքին էլեկտրալարեր |
պղնձյա, բազմաթել |
|
11 |
Էլեկտրական կցամասեր |
անջատիչներ, խրոցներ, լուսատուներ, վարդակներ և այլն |
|
-
Обсуждалось
26.07.2024 - 12.08.2024
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 1090
Принт