«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման՝ այդ թվում՝ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով և ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների մատուցումն ապահովելու համար անհրաժեշտ ռադիոհաճախականային ռեսուրսների (մասնավորապես, 3400-3800ՄՀց տիրույթի) տրամադրման աշխատանքների շրջանակում, ներկայումս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումներ են իրականացվում 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի ազատականացման և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանը հանձնելու ուղղությամբ։
Մասնավորապես քանի, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի N71Ն հրամանով հաստատված՝ ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի համաձայն՝ 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածը ներառված է քաղաքացիական նշանակության օգտագործման այն ռադիոհաճախականությունների ցանկում, որոնք նախատեսված են նաև կառավարական նշանակության օգտագործման համար՝ ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 16-ին կայանալիք նիստում քննարկվելու է տվյալ ռադիոհաճախականությունների հատվածի առանձնացման (հանձնաժողովի տնօրինմանը հանձնելու) և ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու հարցը։
Միևնույն ժամանակ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի հունվարի 11-ի N02-Ն հրամանի համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանն է հանձնվել 2300-2400ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը, որն ըստ դրա օգտագործման նշանակության (այդ թվում՝ միջազգային փորձի համաձայն), նախատեսված է նաև շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման և զարգացման համար։
Նկատի ունենալով վերոնշյալը, ինչպես նաև 2300-2400ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների տրամադրման և օգտագործման պարտադիր վճարների չափերի սահմանման վերաբերյալ քննարկումները, հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետության ապահովման նկատառումներով՝ 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի ազատականացման պարագայում, տվյալ հատվածի, ինչպես նաև 2300-2400ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի մրցութային հիմունքներով տրամադրման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման և օգտագործման վճարները, նկատի ունենալով, որ նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծի համաձայն՝ նախատեսվում է 2300-2400ՄՀց և 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը (միանվագ) 25 000 000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը՝ 16 800 000 դրամ։
- Ակնկալվող արդյունքը
2300-2400ՄՀց և 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրումը կնպաստի շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի զարգացմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաև նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 300ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 7 մլրդ 500 մլն դրամի միանվագ (տրամադրման մասով) և 5 մլրդ 40 մլն դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ակնկալվում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճ:
-
Обсуждалось
25.07.2024 - 11.08.2024
-
Тип
Pешение
-
Область
Телекоммуникация(электронная коммуникация)
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 1024
Принт