Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2009, 2202 (բացառությամբ 2202 91 000 0, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0) ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ անդամ պետությունների համար նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման միասնական եղանակը և կարգավորումները։

Ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջովին չի արտացոլում ԵԱՏՄ Համաձայնագրի դրույթները, քանի որ կարգավորում է 2014 թվականից գործող Դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի գործունեությունը, որն ունի որոշակի սահմանափակումներ և չի բավարարում Համաձայնագրում նշված պահանջներին։

ԱՏԳ ԱԱ 2009, 2202 ծածկագրին դասվող ոչ ալկոհոլային խմիչքները և հյութերը ՀՀ-ում ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։ Միաժամանակ, 27.09.2023թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է N109 որոշումը ոչ ալկոհոլային խմիչքներ և հյութեր՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում սահմանելու մասին։ Որոշման 1-ին կետի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունները նույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում ոչ ալկոհոլային խմիչքներ և հյութերի՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում սահմանելու ամսաթիվն ու կարգը։

ՀՀ հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, օրենսգրքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:

  • Обсуждалось

    23.07.2024 - 07.08.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1446

Принт