«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 224-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագիծ
-
7 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 224-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 224-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 224-Ն հրամանի կարգավորումների այլևս արդիական չլինելու հանգամանքով:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը և ակնկալվող արդյունքը ․
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 224-Ն հրամանը (այսուհետ՝ Հրաման)՝ հաշվի առնելով, որ Հրամանում առկա կարգավորումները նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի թիվ 211-Ն որոշմամբ:
Հարկ է նկատել նաև, որ 224-Ն հրամանի նախաբանում հղում է տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հարկային և պարտադիր այլ վճարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարզեցված ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 471-Ն որոշմանը, որը ուժը կորցրած է ճանաչվել 2010թ. մարտի 4-ին:
Միաժամանակ, «Փոստային կապի մասին» օրենքով նման Հրաման ընդունելու լիազորող նորմ սահմանված չէ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Обсуждалось
19.07.2024 - 09.08.2024
-
Тип
Приказ
-
Область
Почтовая связь
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 1104
Принт