Добавить в избранное

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Պաշտպանության նախարարության համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման կազմակերպման գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 162-Ն որոշմամբ սահմանված մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման կարգի 14-րդ կետում նախատեսված է, որ յուրաքանչյուր ատեստավորման հանձնաժողով պետք է կազմված լինի 10 անձից՝ հանձնաժողովի նախագահից և ինն անդամից, ինչպես նաև նախատեսվել է համապատասխան քանակի անդամների կողմից համապատասխան գնահատումների իրականացումը: 2023 թվականից ատեստավորումների անցկացման ընթացքը ցույց է տվել, որ անհրաժեշտ գործընթացը հնարավոր է իրականացնել ավելի պակաս անդամների կազմով հանձնաժողովների միջոցով, քանի որ համապատասխան գործողությունները թվայնացվել են, կուտակվել է անհրաժեշտ փորձ, ատեստավորման կենտրոնները կարողանալու են ապահովել ավելի կրճատ անդամների թվով հանձնաժողովների պատշաճ գործունեությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորումը չի նախատեսում ֆիզիկական պատրաստության գնահատում: Այդ կապակցությամբ առաջարիվում է յուրաքանչյուր հանձնաժողովի կազմը սահմանել 6 անձ՝ նախագահ և հինգ անդամներ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն փոփոխության է ենթարկվում ատեստավորման գործընթացը կազմակերպող և անցկացնող հանձնաժողովների անդամների թիվը՝ յուրաքանչյուր հանձնաժողովի կազմը սահմանելով 6 անձ:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի կամ փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Продолжительность

    19.07.2024 04.08.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 429

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .