Добавить в избранное

В стадии разработки

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հիմնավորում

 ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը Լեռնային Ղարաբաղում ծառայած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների շրջանակի հստակեցումն է։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով` զինծառայողներ են համարվում պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք:

Ներքին գործերի նախարարությունը ստացված դիմումների հիման վրա հարց է բարձրացրել Լեռնային Ղարաբաղում ծառայած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների  նկատմաբ Օրենքի 63-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների կիրառելիության վերաբերյալ (գրությունները կցվում են)։

Մասնավորապես, հստակեցման կարիք ունի ԼՂ ոստիկանության և փրկարար ծառայության համակարգից զինվորական կենսաթոշակի անցած զինծառայողներին Օրենքի 63-րդ հոդվածով և Կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1119-Ն որոշմամբ սահմանված՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում տրվող դրամական օգնությունը ստանալու նպատակով համապատասխան իրավական ակտերում  փոփոխություններ (լրացումներ) կատարելու միջոցով օրենսդրական հիմքեր ստեղծելու  միջնորդությամբ։

Հստակեցման կարիք ունի նաև Օրենքի 68-րդ և 69-րդ հոդվածների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում դիզվառելիքի պայթունի հետևանքով մահացած ոստիկանության և փրկարար ծառայության չորս զինծառայողների ընտանիքի անդամների միանվագ դրամական օգնություն տրամադրելու հարցը:

Կենսաթոշակային օրենսդրության հաշվառմամբ հարցերը հանգում են հետևյալին՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ԼՂ զինծառայողները կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ մահացած ԼՂ զինծառայողների ընտանիքի անդամները կարո՞ղ են օգտվել Օրենքով 63-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված համապատասխան սոցիալական երաշխիքներից։

Բարձրացված հարցերին համակարգային և միասնական լուծում տալու նպատակով ՆԳՆ գրություններն ուղարկվել են Պաշտպանության նախարարություն (ԱՍՀՆ նախարարության գրությունները կցվում են)։

Ըստ Պաշտապանության տրամադրած տեղեկությունների (ՊՆ գրությունները կցվում են)՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում խնդիրները ապահովվել է գործող իրավակարգավորումների շրջանակներում:

Օրենքում փոփոխություն կատա­րելու միջոցով ՆԳՆ համա­կարգի շահառուներին ծառայությունից արձակման դրամական օգնություն կամ միանվագ դրամական օգնություն տրամադրելու իրավական հիմքերի սահմանմանելու առնչությամբ Պաշտպանության նախարա­րությունում առարկություններ չկան:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել Օրենքում հստակեցնել ԼՂ ոստիկանության և փրկարար ծառայության համակարգից «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով զինվորական կենսաթոշակի անցած զինծառայողների կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ մահացած ԼՂ զինծառայողների ընտանիքի անդամների Օրենքով նախատեսված սոցիալական երաշխիքների ծավալերը։

Նախագի նախնական տարբերակով նախատեսվում էր Օրենքի 63, 68-րդ և 69-րդ հոդվածների դրույթները տարածել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների, Լեռնային Ղարաբաղի քրեակատարողական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա։

Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության առաջարկների հիման վրա նախագիծը լրամշակվել է և դիտարկվել են 63-69-րդ հոդվածները։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

 

  1. Կարգավորման առարկան

            Օրենքի միասնական կիրառությունն ապահովելու նպատակով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայած ժամանակահատվածը համարել զինվորական ծառայության ստաժ, իսկ սույն օրենքի 63-69-րդ հոդվածների դրույթները տարածել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների, Լեռնային Ղարաբաղի քրեակատարողական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծը ընդունվելու դեպքում կհստակեցվել Լեռնային Ղարաբաղի զինվորական ծառայողներին և նրանց ընտանիքներին տրվող սոցիալական երաշխիքները,  ինչպես նաև կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից․ Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և  նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և  սոցիալական ապահովման երաշխիքները:

 

  1. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը կավելանան 231.7 մլն դրամով։

 

 

  • Обсуждалось

    18.07.2024 - 02.08.2024

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1300

Принт