Добавить в избранное

Проект принят

«Երևան քաղաքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 22.07.2024 15:54:24 Առաջարկում ենք դիտարկել քաղաքապետարանի միջին օղակի աշխատողների աշխատավարձի բարձրացման հարցը։ Խնդրում ենք նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ գլխավոր մասնագետի և առաջատար մասնագետի աշխատավարձերի տարբերությունն աննշան է, չնայած որ, գլխավոր մասնագետի համար պահանջվում է բարձրագույն կրթություն, իսկ առաջատար մասնագետի համար չի պահանջվում։ Առաջարկում ենք դիտարկել նաև վերոնշված մասնագետների աշխատավարձերի միջև տարբերությունն ավելացնելու հարցը։ Նախագծում 2025-2027 թթ-ին նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսով բարձրացում 2024թ-ի համեմատությամբ, իսկ ինչ վերաբերում է գլխավոր մասնագետի և առաջատար մասնագետի աշխատավարձերի միջև տարբերությանը, ապա այն առաջարկվում է քննարկել 2025 թվականի բյուջեի նախագծի շրջանակում: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:53:05 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպություն «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՏԻԿ ՀԿ) քննարկել է ՀՀ արդարադատության նախարարության հանրային քննարկումների պաշտոնական կայքէջում շրջանառվող «Երևան քաղաքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը» https://www.e-draft.am/projects/7480/justification (այսուհետ՝ ՄԺԾԾ հայտ) և կողմ է քվեարկել դրան՝ հետևյալ հիմնավորումներով. 1. ՄԺԾԾ հայտում հաշվի են առնվել մեր կազմակերպության կարծիքը, դիտողություններն ու առաջարկությունները «Երևան քաղաքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի» վերաբերյալ, 2. Նոր հայտը էականորեն տարբերվում է նախորդ հայտից մեթոդաբանական մոտեցումներով, որի ժամանակ հաշվի են առնվել ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության սկզբունքները, 3. ՄԺԾԾ հայտում նշված է, որ սույն նախագծով առաջին անգամ անցում է կատարվում ծախսային բյուջետավորումից դեպի ծրագրային մեթոդաբանությամբ բյուջետավորումը, որտեղ ծախսային ծրագրերը նաև կապվում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրով ներկայացված առաջնահերթությունների հետ: Հարկ է նշել, որ Երևան համայնքում ծրագրային բյուջետավորման ներդրման համար սկզբնաղբյուր է հանդիսացել ՀՀ պետական բյուջեի բյուջետավորման ընթացակարգերը, ծրագրերի և միջոցառումների դասակարգումները, հավելվածային ձևաչափերը, ինչպես նաև ոլորտին վերաբերվող տարբեր մեթոդաբանություններ, որից հետո արդեն, հաշվի առնելով համայնքային առանձնահատկությունները՝ այն ներդրվել է Երևանի քաղաքապետարանի բյուջետավորման ընթացակարգերում՝ Երևան քաղաքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում: 4. Շատ հետաքրքրիր ինֆոգրամմա է ներկայացված Երևանի հնգամյա զարգացման ծրագրի և միջնաժամկետ կտրվածքում նախատեսվող ծրագրերի կապի վերաբերյալ: Սակայն այդ ինֆոգրամման ինտերակտիվ չէ, ինչը կարծում եմ, որ հաշվի կառնվի հաջորդ տարիներին: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի ձևաչափը սահնանափակում է ինֆոգրաֆիկայի ինտերակտիվ ներկայացումը: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:53:42 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպություն Վերոհիշյալի հետ մեկտեղ, ՏԻԿ ՀԿ-ն գտնում է, որ ՄԺԾԾ հայտի կազմման գործնթացը կարիք ունի հետագա կատարելագործման, քանզի դա հակասում է կամ չի բավարարում հետևյալ իրավակարգավորումներին. 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին համապատասխան Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը երկու մակարդակի բյուջեների ամբողջությունն է` պետական և համայնքների: Պետական բյուջեի նախագծի կազմման համար պատասխանատու է կառավարությունը, իսկ համայնքների բյուջեների նախագծերի կազմման համար` համայնքների ղեկավարները: Բյուջեների նախագծերը կազմվում են ՀՀ կառավարության գործունեության, պետական միջնաժամկետ ծախսերի, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերին համապատասխան: Ըստ այդմ մեր կարծիքով երկու մակարդակների բյուջեների, ՄԺԾ ծրագրերի կազմման մեթոդաբանությունը պետք է լինի միասնական: Ընդ որում, երկու մակարդակներում էլ բյուջետային գործընթացը պետք է սկսվի միաժամանակ: Հետևաբար առաջարկում ենք, որ Երևանի քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ ՀՀ ՏԿԵՆ) մշակի համապատասխան օրենսդրական փոփոխություննե և ներկայացնի ՀՀ կառավարություն: ՏԻԿ ՀԿ-ն առաջարկում է իր խորհրդատվական աջակցությունն այդ գործում, Առաջարկը սույն Նախագծի վերաբերյալ չէ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:54:13 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպություն 2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 71-Ա որոշմամբ (այսուհետ՝ Վարչապետի որոշում) 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցի (այսուհետ՝ Ժամանակացույց) համաձայն (կետ 21) նախատեսված է, որ տեղական ինքնակառավարման մարմինները (հաայնքները), այսինքն նաև՝ Երևանի քաղաքապետարանը՝ որպես հայտատու մարմին, պարտավոր էին մինչև 2024 թ. ապրիլի 10-ը ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումների անցկացնել իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ, քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ ներկայացված դիտողություններ և առաջարկություններ ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվության հրապարակելու հայտատու մարմինների ինտերնետային կայքերում և ներկայացնելու ՀՀ ֆինանսների նախարարություն: Մինչդեռ, սույն ՄԺԾԾ հայտը հանրային քննարկման է դրվել սոսկ 2024 թ. հուլիսի 18-ին, այն դեպքում, երբ դա արդեն իսկ պետք է ներկայացված լիներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ ՀՀ ՏԿԵՆ) և կառավարություն, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ՀՀ 2025-2027 թվականների ՄԺԾ ծրագրի մեջ ներառեին Երևան քաղաքի կողմից իրականացվող ֆինանսկան ծրագրերի մասին տեղեկատվությունը: Սա նշանակում է, որ սույն հայտը բավարար կերպով չի ներկայացված Հ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2025-2027 թթ. ՄԺԾԾ հայտի մեջ: Երևանի քաղաքապետարանը չի համարվում հայտատու մարմին, այն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարության միջոցով, իսկ նախատեսված ծախսերի ԲԳԿ հանդիսանում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը, որտեղ որոշ աշխատանքների կատարման իրավունքը փոխանցվում է Երևանի քաղաքապետարանին, ուստի այս իմաստով Երևան քաղաքապետարանում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվում: Սույն Նախագիծը պետք չէ շփոթել պետական միջնաժամկետ ծախսերի նախագծման շրջանակներում հայտատու պետական մարմինների կողմից հայտերի նախագծման հետ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:54:51 Մովսես Արիստակեսյան 3. Վերոհիշյալ կետի եզրակացությանը համապատասխան ՀՀ ֆինանսների նախարարութան (այսուհետ՝ ՀՀ ֆիննախ) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությանը համապատասխան ՄԺԾԾ հայտերի քննարկումներ չեն անցկացվել Երևան քաղաքում, մինչդեռ Երևանից անգամներով շատ փոքր Վայոց ձորի մարզում անց է կացվել: 4. Վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն (կետ 15) նախատեսված է, որ ՄԺԾԾ հայտերը պետք է կազմվեն ՀՀ ֆիննախի կողմից մինչև 2024 թ. մարտի 22-ը մշակված «Համայնքների 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծերի և 2025 թվականի բյուջեների նախագծերի մշակման մեթոդական ցուցումների» (այսուհետ՝ Մեթոդական Ցուցումներ) համաձայն: Մինչդեռ, ըստ մեր դիտարկման այդ Մեթոդական ցուցումները հասանելի չեն ՔՀԿ-ներին (պատասխանատուներ ՀՀ ֆիննախ և ՀՀ ՏԿԵՆ) և անհայտ է, թե հայտատու մարմիններն իրենց ՄԺԾԾ հայտերը լրացրել են արդյոք այդ Մեթոդական ցուցումներին համապատասխան: Մեր փնտրտուքը ՀՀ ՏԿԵՆ և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջերում այդպիսի մեթոդական ցուցումներ գտնելու ուղղությամբ դրական արդյունքներ չտվեցին: Ավելին՝ մեր հարցումները ՀՀ ՏԿԵՆ-ում նույնպես արդյունքներ չտվեցին: Հետևաբար, մեզ թույլ ենք տալիս եզրակացնելու, որ ՀՀ ՏԿԵՆ կողմից ՄԺԾԾ հայտերի մշակման վերաբերյալ մեթոդական ցուցումները չեն տեղայնացվել և չեն ուղարկվել տարածքային կառավարման մարմիններին ու համայնքներին՝ որպես ՄԺԾԾ հայտատու կազմակերպությունների: Ի լրումն վերոհիշյալի ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր համառ ջանքերի շնորհիվ կարողացանք ՀՀ ֆինանսների նախարարությունից ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՀՀ ֆիննախ) կողմից մշակված «Համայնքների 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2024 թվականի բյուջեների նախագծերի մշակման մեթդական ցուցումները»՝ համապատասխան կից աղյուսակների ձևաչափերով: Երևանի քաղաքապետարանը չի համարվում հայտատու մարմին, այն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարության միջոցով, իսկ նախատեսված ծախսերի ԲԳԿ հանդիսանում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը, որտեղ որոշ աշխատանքների կատարման իրավունքը վերապահվում է Երևանի քաղաքապետարանին, ուստի այս իմաստով Երևան քաղաքապետարանում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվում, միաժամանակ հարկ է մեկ անգամ ևս նշել, սույն Նախագիծը պետք չէ շփոթել պետական միջնաժամկետ ծախսերի նախագծման շրջանակներում հայտատու պետական մարմինների կողմից հայտերի նախագծման հետ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:55:24 Մովսես Արիստակեսյան 5. Միաժամանակ, ըստ մեր դիտարկման սույն ՄԺԾԾ հայտը որոշակիորեն չի համապատասխանում համանման համապետական Մեթոդական ցուցումերին: Միաժամանակ պետք է նշենք, որ Վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցի 27-28-րդ կետերին համապատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմը մինչև 2024 թ. հունիսի 20-ը ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը) պետք է ներկայացրած լիներ ՀՀ Ազգային ժողով` ի գիտություն: Սակայն այդ ծրագիրը հաստատվեց միայն ՀՀ կառավարության 2024 թ. հուլիսի 04-ի նիստում (կառավարության որշում N 1064-Ն), ուժի մեջ մտավ հաջորդ օրը և պաշտոնապես հրապարակվեց սոսկ 2024 թ. հուլիսի 09-ին: Վերոհիշյալից կարելի է եզրակացնել, որ Երևանի քաղաքապետարանը որպես տարածքային կառավարման մարմին և համայնք Վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում չի ներկայացրել իր ՄԺԾԾ հայտի ՀՀ ՏԿԵՆ վերաբերելի մասը և հետևաբար կառավարություն և այդ հայտի տվյալները ներկայացված չեն եղել ՀՀ կառավարության կողմից հաստատված 2025-2027 թվականների ՄԺԾ ընդհանուր ծրագրի մեջ: 6. Ի լրումն վերոհիշյալի հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ֆիննախի կողմից մշակված «Համայնքների 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2024 թվականի բյուջեների նախագծերի մշակման մեթոդական ցուցումներով» սահմանված էր, որ համայնքի ղեկավարը պետք է ընդուներ համապատասխան նորմատիվ ակտ՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին և դրանով հաստատեր դրա ժամանակացույցը։ Սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում և հանրային քննարկման դրված Երևանի քաղաքապետարանի ՄԺԾԾ հայտում մեր փնտրտուքը այդպիսի որոշման փնտրելու գործում արդյունք չտվեց: Հետևաբար առաջարկում ենք հետայսու ընդունել համապատասխան ակտ՝ հաջորդ տարիների բյուջետային գործընթացը սկսելու մասին: ՀՀ ֆինանսների և ՀՀ ՏԿԵ նախարարությունների կողմից ներկայացվել են թե՛ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի, և թե՛ համայնքային միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման մեթոդական ցուցումները, միաժամանակ, Երևան քաղաքի բյուջետային գործընթացը սկսելու մասին՝ Երևանի քաղաքապետի 2024 թ-ի ապրիլի 19-ի 1473-Ա որոշումը, հրապարակված է Երևան քաղաքի պաշտոնական կայքէջում: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:55:48 Մովսես Արիստակեսյան 7. Այդ նույն Մեթոդական ցուցումների 9-րդ կետով սահմանված էր, որ. «9. Համայնքի բնակչության և շահագրգիռ անձանց հետ համայնքի 2025-2027 թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման հետ կապված հանդիպումների, բաց լսումների և քննարկումների կազմակերպում (ըստ համապատասխան համայնքի ղեկավարի առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամանակացույցի)։» մինչդեռ այդպիսի քննարկումներ ըստ էության մինչ ՄԺԾԾ հայտի ներկայացումն, ըստ մեր տեղեկատվության, տեղի չեն ունեցել: Հուսով ենք, որ Երևան քաղաքի ՄԺԾԾ հայտի այս հանրային քննարկման արդյունքներով մինչև դրա վերջնական տարբերակի ներկայացումը (ոչ ուշ, քան ՀՀ կառավարության կողմից 2024-2026թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից մեկ ամսվա ընթացքում) համայնքի ավագանուն՝ հաստատման համար, Մեթոդական ցուցումների 9-րդ և 10-րդ կետերի իրավակարգավորումների համաձայն կքննարկվեն նաև Երևանի ՄԺԾԾ հայտի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացրած կազմակերպությունների՝ այդ թվում՝ մեր հետ։ Երևանի քաղաքապետարանը չի համարվում հայտատու մարմին, այն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարության միջոցով, իսկ նախատեսված ծախսերի ԲԳԿ հանդիսանում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը, որտեղ որոշ աշխատանքների կատարման իրավունքը փոխանցվում է Երևանի քաղաքապետարանին, ուստի այս իմաստով Երևան քաղաքապետարանում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվում, ուստի Նախագիծը պետք չէ շփոթել պետական միջնաժամկետ ծախսերի նախագծման շրջանակներում հայտատու պետական մարմինների կողմից հայտերի նախագծման հետ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:56:15 Մովսես Արիստակեսյան 8. Վերոհիշյալի հետ մեկտեղ ՄԺԾԾ հայտի կազմման ժամանակ չեն պահպանվել նաև. 1) «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի «Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը» 27.1. հոդվածի իրավակարգավորումները, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթները.  Եկամուտները շարադրող մասը պարունակում է տեղեկություններ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և այլ տնտեսական ծրագրերի վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները՝ դրանց կարևորության հիմնավորմամբ,  Ծախսային քաղաքականությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները. o այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով. o ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն տվյալ համայնքում իրականացվելիք ծախսերի վրա. o համայնքի գերակայություններն ու առաջնահերթությունները կանխատեսվող ժամանակահատվածում, այդ թվում՝ առաջիկա տարվա համայնքների բյուջեների նախագծով նախատեսված. o տվյալ համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը և աղբյուրները 2) «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի «Համայնքի բյուջեի նախագծի կազմումը» 31-րդ հոդվածի իրավակարգավորումները, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթները.  1.3. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով, մեթոդական ցուցումներով և համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետներում:  1.4. Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են համայնքների կողմից մշակվող միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները և այդ նախագծերը ներկայացնելու կարգը: 8. 1) Երևանում տնտեսական ծրագրերի ազդեցությունը եկամուտների գեներացման վրա հնարավոր կլիներ գնահատել օրենքով սահմանված պետական բյուջեից համայնքային բյուջե մասհանումների հատկացման դեպքում, որը չի նախատեսվում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով: Ծախսային քաղաքականությունը շարադրող մասում ներկայացված է ծախսային գերակայությունները, բյուջետային ծրագրերը, իսկ համայնքի բյուջեով նոր արտաքին ֆինանսավորման վարկային աղբյուրներ չեն սպասվում, հաշվի առնելով գործող բյուջետային օրենսդրության ներկայիս կարգավորումները: 2) ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից ներկայացվել է համայնքային միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման մեթոդական ցուցումները, իսկ սույն Նախագիծը մշակվել է չխախտելով այդ մեթոդական ցուցումներում եղած մեթոդաբանական սկզբունքները: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
9 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:56:41 Մովսես Արիստակեսյան «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի «Համայնքի բյուջեի նախագծի կազմումը» 31-րդ հոդվածի իրավակարգավորումներին, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթներին.  10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջոցառումների՝ սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների: (հոդված 39, մաս 10): 4) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի «Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը» 77-րդ հոդվածի իրավակարգավորումները, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթները.  1. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:  2. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն Երևանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ: 3) Բյուջետային ծախսերը ծրագրային դասակարգմամբ խմբավորվել են «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակները հիմք ընդունելով, սակայն հաշվի առնելով, որ այդ տեսակները սահմանված են ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջոցառումների, իսկ Օրենքում չկան համայնքներում ծրագրային մեթոդաբանությամբ բյուջետավորման կարգավորումներ, ապա սույն Նախագծում չշեղվելով այդ տեսակների տրամաբանությունից` ծախսային 156 միջոցառումները դասակարգվել են ըստ 5 տեսակների, մասնավորապես՝ 1. Ծառայությունների մատուցում 2. Համայնքի կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ 3. Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ 4. Ֆինանսավորման ծախսերի իրականացում 5. Տրանսֆերտների տրամադրում: 4) 1. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով կհրապարակվի ավագանու կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո, իսկ սույն Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ հրապարակվել են՝ Երևան քաղաքի պաշտոնական կայքէջում և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am)՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի հոդված 4-ում սահմանված կարգին համապատասխան: 2. Հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները բնակչության համար առավել մատչելի ձևով ներկայացված են Նախագծի հավելված 1-ում, միաժամանակ, նախատեսվում է Երևան քաղաքի 2025 թ-ի բյուջեի նախագծման շրջանակներում մշակել քաղաքացու բյուջե: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
10 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:57:12 Մովսես Արիստակեսյան 9. ՄԺԾԾ հայտում նշված է, որ. «Երևան քաղաքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հանդիսանում է Երևան քաղաքի զարգացման հեռանկարի թվային արտացոլումը և համայնքի միջնաժամկետ կտրվածքով գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը և հանդիսանում ելակետ՝ նախագծելու համապատասխան տարվան հաջորդող տարեկան բյուջեն:», մինչդեռ այդ հայտում իսպառ բացակայում է Երևան քաղաքի 2025 թ. բյուջեի մասին որևէ տեղեկատվություն, ինչը լրջագույն շեղում է Մեթոդական ցուցումներից: 10. ՄԺԾԾ հայտում նշված է, որ. «Երևան քաղաքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով կանխատեսվող հատկացումները ուղղակիորեն կամ անուղղակիորեն բխում են Երևան քաղաքի զարգացման հնգամյա ծրագրից, և ըստ էության ծախսերը նախատեսվել են հետևյալ գերակա ուղղություններով:» և նշվում են որոշակի ուղղություններ, որոնց հետ կապը ոչ մի կերպ արտացոլված չէ հայտին կից 9-րդ հավելվածի «Կապը Երևան քաղաքի 2024-2028թթ. հնգամյա զարգացման ծրագրի հետ» սյունակում: 9.Նախագծում ներկայացված՝ 2025թ-ի բյուջետային ծախսերը, դրանց արդյունքային ցուցանիշները ելակետ են հանդիսանում նախագծելու համար Երևան քաղաքի 2025թ-ի բյուջեն: 10. Նախագծի հավելված 1-ում ներկայացված գերակա ուղղությունները առկա են նաև Երևան քաղաքի 2024-2028թթ. հնգամյա զարգացման ծրագրում, իսկ բյուջետային ծրագրերի և այդ ուղղությունների միջև կապն արտացոլված է Նախագծի 9--րդ հավելվածի «Կապը Երևան քաղաքի 2024-2028թթ. հնգամյա զարգացման ծրագրի հետ» սյունակում և հավելված 1-ի «Երևանի հնգամյա զարգացման ծրագրի կապը միջնաժամկետ կտրվածքում նախատեսվող ծրագրերի հետ» ինֆոգրաֆիկայում: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
11 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:57:38 Մովսես Արստակեսյան 11. ՄԺԾԾ հայտում շահեկանորեն առանձնացված է «Բյուջետային ծրագրերը և միջոցառումները» մասը, որտեղ նախատեսված ծրագրերով նախատեսված 156 քաղաքականության միջոցառումները դասակարգվել են 5 հետևյալ տեսակների, ինչը համապատասխանում է ծրագրային բյուջետավորման մեթոդաբանութանը.  Ծառայությունների մատուցում  Համայնքի կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ  Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ  Ֆինանսավորման ծախսերի իրականացում  Տրանսֆերտների տրամադրում: Սակայն այդ պարագայում անգամ. 1) ՄԺԾԾ հայտի 8-րդ հավելվածում այդ ծրագրերն ու քաղաքականության միջոցառումները չեն դասակարգվել ըստ Մեթոդական ցուցումների, 2) ՄԺԾԾ հայտի 9-րդ հավելվածում չկան որակական և ժամկետային ոչ ֆինանսական ցուցանիշներ: Եթե կան էլ , ապա չափելի, արդիական և օբյեկտիվ չեն 3) Ադ ցուցանիշները որևէ կերպ կապված չեն ռազմավարական ծրագրերի նպատակադրումների հետ: 11. 1)Նախագիծը պետք չէ շփոթել պետական միջնաժամկետ ծախսերի նախագծման շրջանակներում հայտատու պետական մարմինների կողմից հայտերի նախագծման հետ: Երևանի քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված՝ մեթոդական ցուցումներին համապատասխան, ՀՀ ՏԿԵ նախարարության միջոցով ներկայացրել է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտ, իսկ սույն նախագիծը կազմվել է ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից ներկայացված համայնքային միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման մեթոդական ցուցումներին համապատասխան, որտեղ առկա չեն ծրագրերի դասակարգման շրջանակի հետ կապված սահմանափակումներ: 2)Անհասկանալի է մտահոգությունը ոչ ֆինանսական ցուցանիշների չափելի, արդիական և օբյեկտիվ չլինելու վերաբերյալ, քանի որ ոչ ֆինանսական ցուցանիշները սահմանվել են՝ հաշվի առնելով միջոցառման իրականացման համար նախատեսված ծախսերն ու դրանց շրջանակը: 3)Միջոցառումների ոչ ֆինանսական ցուցանիշները սահմանվել են՝ հաշվի առնելով ծրագրերի նպատակները և վերջնական արդյունքները: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
12 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:58:09 Մովսես Արիստակեսյան 12. ՄԺԾԾ հայտում Երևան քաղաքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը ծրագրային ձևաչափի հետ մեկտեղ շարունակվե են ներկայացվել ըստ տտեսագիտական, գործառնական դասակարգման՝ վարչական և ֆոնդային մասերով: Դա հիմնականում ընդունելի է, սակայն ժամանակն է, որպեսզի անցում կատարվի ՀՀ պետական բյուջեի ձևաչափով կազմման գործելակերպի և վերացվեն Երևանի բյուջեի և ՄԺԾԾ հայտի կազմման պրակտիկան վարչական և ֆոնդային մասերով: Այդ մասերը պետք է տարալուծվեն ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ նախատեսված ձևաչափերով, ինչի փորձը կատարվել է սույն ՄԺԾԾ հայտի մեջ: Այս նպատակադրման իրականացման նպատակով անհրաժեշտ են օրենսդրական լուրջ փոփոխություններ, որով կարծում ենք, որ հանդես կգան Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ ֆիննախի և ՀՀ ՏԿԵՆ հետ միասին: Այս գործում առաջարկում ենք նաև մեր աջակցությունը՝ համապատասխան ֆինանսավորման դեպքում: 13. ՄԺԾԾ հայտում նշված է, որ «Ընդամենը եկամուտների կազմում նվազումը պայմանավորված է պետական հատկացումների որոշակի նվազման հետ, քանի որ պետական հատվածի որոշ ծրագրեր նախատեսվում է ավարտել միջնաժամկետ ժամանակահատվածում:»: Այս պարագայում անհասկանալի է թվում եկամոիտների ավելացման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի փնտրտուքի և նախաձեռնության բացակայությունը: Վերոհիշյալի համատեքստում կարող ենք նշել որոշ ծրագրեր, որոնց իրացումից ոչ միայն կմեծանան Երևան քաղաքաի մուտքերը, այլև կիրացվեն երևանցիների շատ սահմանադրական իրավունքներ և կբարելավվեն նրանց մատուցվող ծառայությունների որակը: Այսպես, առաջարկում ենք. 1) Լուրջ ջանքեր գործադրել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին համապատասխան Երևան քաղաքում ստեղծված եկամուտներից հավաքագրված ավելացված արժեքի հարկի և շահութահարկի միջոցներից Երևանի բյուջե համապատասխան տոկոսներով մասհանումներ կատարելու ուղղությամբ, 2) Երևան քաղաքի գերեզմանատներում մտցնել գերեզմանատերրից բարեկարգման ծառայությունների վճար, ինչը թույլ կտա բարեկարգ իճակում պահել Երևանի գերեզմանատները՝ դրանք դարձնելով անցանելի ինչպես մարդկանց, այնպես էլ ավտոմեքենաների համար, 3) Վերոհիշյալ նպատակի հաջողությամբ իրականացնելու համար նախապես պետք է ընդունել համապատասխան որոշումներ և կատարել համապատասխան գոծողություններ, ուղղված.  Գերեզմանատներում ապօրինի հողազավթման, գերեզմանշինարարության հետևանքների վերացման ուղղությամբ,  Երևանցիներին ու ՀՀ քաղաքացիներին խորհրդային ժամանակաշրջանում և դրանից հետո հատկացված որոշակի չափերի գերեզմանատեղիների չափերը գերազանցող մասերում կատարված շինարարությունը օրինականացնելու՝ դրա համար համապատասխան վճարումների պայմաններով, ուղղությամբ, ինչը վերջնականապես կվերացնի հարազատների հուղարկավորության ծանր ու դժվար պայմաններում առաջացող ՀՀ քաղաքացիների սոցիալական, բարոյական, ֆինանսական և վարչական բարդությունները, որոնք ուղեկցվում են հսկայական կոռուպցիոն ռիսկերով՝ ի օգուտ վարչական մարմինների ներկայացուցիչների: 14. ՄԺԾԾ հայտում նշված է, որ «Ծախսերի քաղաքականության և նպատակներին հասնելու կարևորագույն գործոն է հանդիսանում Երևանի քաղաքապետարանի պահպանման ծախսերի համատեքստում ստանալ այնպիսի մարդկային ռեսուրս, որը ի վիճակի կլինի համապատասխան ծառայությունները մատուցել քաղաքին՝ լուծելով համայնքի առջև դրված կայուն զարգացման պահանջը՝ մշակելով և կատարելով դրա իրագործմանն ուղղված բյուջետային ծրագրերը:»: Սակայն ՄԺԾԾ հայտում չտեսանք որևէ այնպիսի ծրագիր և/կամ քաղաքականության միջոցառում՝ համապատասխան ֆինանսական հատկացմամբ, արդյունքային ֆինանսական, քանակական, որակական և ժամկետային ցուցանիշներով, ինչը կհամոզեր մեզ, որ այդ կարևոր նպատակադրումն իրապես կիրականացվի: Հետևապես առաջարկում ենք ՄԺԾԾ հայտի լրամշակման ժամանակ անդրադառնալ այդ ծրագրին և նախատեսել համապատասխան ծախսեր ու չափելի և արդյունավետ արդյունքային ցուցանիշներ: 12. Առաջարկը սույն Նախագծի վերաբերյալ չէ: 13. Երևանի քաղաքապետարանում մուտքերի ավելացման հարցը դեռևս քննարկման փուլում է, և եկամուտների կանխատեսման համար անհրաժեշտ է որևէ հիմքի առկայություն սույն Նախագծում արտացոլելու համար, միաժամանակ, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» 1064-Ն որոշման հավելվածներում չկա տեղեկատվություն ՀՀ համայնքներին նշված հարկատեսակներից մասհանումների վերաբերյալ: 14. Նշված նպատակադրմանը հասնելու համար Նախագծով նախատեսվել են ֆինանսական միջոցեր «5001. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրում մարդկային ռեսուրսի զարգացման նպատակայնությամբ: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
13 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:58:44 Մովսես Արիստակեսյան 15. ՄԺԾԾ հայտի քննարկման արդյունքում վեր հանվեցին նաև դրա լրացման մեթոդական ցուցումներից հետեւյալ շեղումներն ու բացթողումները, որոնց վերացման վերաբերյալ ներկայացում են նաև համապատասխան առաջարկություններ․ 1) Հայտն ամբողջությամբ կազմված է ՀՀ ֆիննախի ցուցումներից որոշակի շեղումներով, այդ թվում՝ չեն առանձնացվել և լրացվել հետևյալ բաժինները.  ռազմավարության ընդհանուր նկարագրությունը,  իրականացվող բյուջետային ծրագրերը և միջոցառումները,  ծրագրերն ըստ միջոցառումների,  ընթացիկ ծրագրերը,  նոր նախաձեռնությունները,  արդյունքային (կատարողական) ցուցանիշները,  հավելված N 5. Բյուջետային ծրագրերի/միջոցառումների գծով ծախսերը՝ վարչատարածքային բաժանմամբ (ըստ վարչական շրջանների),  հավելված N 6. հայտատու մարմնի և դրա ենթակա կազմակերպությունների ստացվելիք եկամուտների աղբյուրները (բացառությամբ պետական բյուջեից ստացվող եկամուտների),  Հավելված N 7. Արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկերի, դրամաշնորհների, ինչպես նաև հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով ծախսերի հաշվին իրականացվելիք ծրագրերը,  և այլն: 2) Հայտի տեքստային մասում ներկայացված տեղեկատվությունը եկամուտների, ծախսերի, պակասուրդի և այլնի մասին ներկայացված էին թվային շարքերի տեսքով, ինչն անընթեռնելի ու անըմբռնելոի է դարձնում տեքստը: Շահեկան կլիներ, որ այդ թվային շարքերը ներկայացված լինեին աղյուսակների տեսքով, իսկ վերլուծությունները կատարվեին համեմատական բացարձակ ր հարաբերական ցուցանիշների տեսքով: 3) Հայտի իբրև ռազմավարական մասը ներկայացված բաժինը՝ «Զարգացման հիմնական ուղղությունները և սկզբունքները» բաժնում լրացված էր էական հետևյալ բացթողումներով.  հայտում բացակայում էին միջնաժամկետ նախորդ ժամանակահատվածի՝ 2024-2026 թթ., 2023 թ. բյուջեի կատարման արդյունքների և 2024 թ, բյուջեի կատարման ընթացքի մասին համառոտ վերլուծությունը, առկա հիմնախնդիրների բացահայտումը, որոնք հիմք պետք է հանդիսանային նոր Հայտի լրացման համար,  այդ բաժնում բացակայում էին Հայտով նախանշված նպատակների ու թիրախների կապի նշումը Երևան քաղաքի զարգացման ռազմավարական փաստաթղթերով նախատեսված նպատակներին ու ուղենիշներին, ինչպիսիք են.  Երևանի զարգացման 2020-2024 թվականների հնգամյա ծրագրի կատարման և Երևանի զարգացման 2024 թ. զարգացման ծրագրի կատարման ընթացքի արդյունքները և այդ հիման վրա վեր հանված հիմնախնդիրները,  Հայաստանի կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագիրը,  ԵՄ և Հայաստանի մջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունները՝  բացակայում էին Հայտով նախանշված նպատակների ու թիրախների կապի նշումը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2023 օրակարգով» նախանշված կայուն զարգացման բոլոր փոխկապակցված նպատակներին որոնց էլ հղում պետք է կատարվեր Հայտում),  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, Հայտում որպես կարևորագույն թիրախ չի նախատեսված համագործակցությունը հանրային, գործարար հատվածների և ՔՀԿ-ների հետ, ինչը սահմանված է վերոհիշյալ ծրագրով,  Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը,  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ»,  «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ աշխատանքների իրականացման ծրագիրը»,  Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքային լուսավորություն» դրամաշնորհային ծրագիրը,  Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիրը,  Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական Միությանհարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագրերը,  և այլն:  Հայտի «Ծախսային գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում» բաժինը բոլորովին լրացված չէր,  Հայտում լրացված չէր «Պարտադիր և հայեցողական ծախսերը» բաժինը,  Հայտի «Ոչ բյուջետային աղբյուրներից սպասվող եկամուտները» բաժինը լրացված չէ, մինչդեռ Երևանի զարգացման ծրագրերով նախատեսված են այդպիսի եկամուտների առաջացում,  Հայտի «Արտաքին աղբյուրներից՝ պետական բյուջե ստացվող վարկերի և դրամաշնորհների հաշվին իրականացվելիք ծրագրերը/միջոցառումները» բաժինը նույնպես լրացված չէ,  Հայտի «Տարածքային զարգացման առնչվող ծրագրերը/միջոցառումները» բաժինը լրացված չէ (չկա Երևան քաղաքի վարչական շրջանների վերաբերյալ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն),  Հայտի «ՄԺԾԾ ժամանակահատվածում ֆինանսական պահանջների ամփոփում» բաժինը նույնպես լրացված չէ:  Շատ անփույթ ու կիսատ է լրացված Հայտի հետևյալ մասերը.  Բյուջետային ծրագրերում կատարվող հիմնական փոփոխությունները  Կապիտալ բնույթի հիմնական միջոցառումները,  Ֆինանսական ակտիվների կառավարմանն առնչվող միջոցառումները, մինչդեռ Հայտի տեքստում նկարագրված են այդպիսի ծախսերի մասին տեղեկատվություն, Նախագիծը պետք չէ շփոթել պետական միջնաժամկետ ծախսերի նախագծման շրջանակներում հայտատու պետական մարմինների կողմից հայտերի նախագծման հետ: Երևանի քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված՝ մեթոդական ցուցումներին համապատասխան, ՀՀ ՏԿԵ նախարարության միջոցով ներկայացրել է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտ, իսկ սույն նախագիծը կազմվել է ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից ներկայացված համայնքային միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման մեթոդական ցուցումներին համապատասխան: Նախագծում փոփոխություն չի կատարվել:
14 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 28.07.2024 13:59:14 Մովսես Արիստակեսյան Ամփոփելով վերոհիշյալը մեր մտահոգություն ենք հայտնում հետևյալի մասին և համապատասխանաբար ներկայացնում ենք հետևյալ առաջարկությունները. 1) ՄԺԾԾ Հայտի ռազմավարական մասը կարիք ունի լրամշակման՝ դա հնարավորինս ավելի սերտ կապելով Երևան քաղաքի զարգացման վերաբերյալ միջազգային ու ազգային ռազմավարական փաստաթղթղերի նպատակադրումների և ակնկալվող վերջնարդյունքների հետ, 2) Էական բարելավման կարիք ունի Հայտի ամբողջական լրացումը, դա կապելով դրա կազմման մեթոդական ցուցումների պահանջների հետ, 3) անհրաժեշտ է հետագայում մշակել ու հաստատել արդյունքային և կատարողական չափելի, օբյեկտիվ, արդյունավետ, արդիական ֆինանսական, քանակական որակական ու ժամկետային ցուցանիշներ։ Սակայն կարեւորագույն խնդիր է մնալու դրանց ճշգրիտ էկոնոմետրիկ բնութագրումը եւ հատկապես դրանց մասին արժանահավատ ու ներկայացուցչական տեղեկատվության հավաքագրումը։ Դա շատ կարևոր է ծրագրերի կատարման մոնիթորինգի, վերահսկողության եւ հանրությանը իրազեկելու առումով, 4) հայտում գրեթե բացակայում է գործարար հատվածի, ՔՀԿ-ների հետ համագործակցությունը՝ հատկապես ծրագրերի մոնիթորինգի ուղղությամբ: Այդ կապակցությամբ ողջամիտ ենք համարում առաջարկել քննարկել «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ «ՀՀ բյուջեների ոչ ֆինանսական ցուցանիշների մոնիթորինգը (մշտադիտարկումը) քաղաքացիական հասարակության կազմակերպություններին վերապահելու մասին հայեցակարգի» ծրագիրը։ Հուսով ենք, որ Երևանի բյուջեում կգտնվեն ֆինանսական համապատասխան միջոցներ ՔՀԿ-ներին հատկացվող գումարներից այդ գործընթացը մեր կազմակերպության հետ սկսելու ուղղությամբ, 5) կարծում ենք, որ ՄԺԾԾ հայտում առանձին կերպով որպես գերակայություն պետք է նշվի քաղաքում տրանսպոտի կառավարման բարելավումը, որի շրջանակներում առաջնահերթ կերպով պետք է ֆինանսական միջոցներ հատկացվեն միջնաժամկետ հատվածում.  Երևան քաղաքի կենտրոնում և դրան հարակից վարչական շրջաններում առնվազն 6 իրապես վճարովի ավտոկայանատեղիների կառուցման ուղղությամբ, ինչի արդյունքում կվերանան ապօրին այսպես կոչված «կարմիր գծերը» և դրանցում կայանելու համար սահմանված ապօրինի պարտադիր վճարները: Դա իր հերթին հնարավորություն կընձեռի քաղաքի կենտրոնը բեռնաթափել և նպաստել անվտանգ երթևեկության կազմակերպմանն ու պիկ ժամերին խցանումներ վերացմանը,  Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում հանրային տրանսպորտի կանգառասրահների կառուցումը՝ հագեցված արևային էներգիայի օգտագործման վահանակներով, ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվության լուսատախտակներով, էլեկտրական սարքավորումների լիցքավորման հնարավորություններով,  Երևան քաղաքի 2017-2022 թ. զարգացման ծրագրով նախատեսված, սակայն հետագա ծրագրերից հանված, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարան կառուցելու նախագծա-նախահաշվային փաստաթղթղերի կազմումն ու շինարարության սկսումն ու ավարտումը, ինչը համահունչ կլինի նույն վարչական շրջանում իրականացվող Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության, ինչպես նաև՝ Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա նախագծային մայրուղուն հարող տարածքի (Պասկևիչի բլուրից հարավ) գոտևորման և կառուցապատման ծրագրերին և կնպաստի վարչական շրջանից դեպի Երևանի կենտրոն ու հարակից վարչական շրջաններ տրանսպորտային փոխադրումների, ուղևորափոխադրումների բեռնաթափմանը, տրանսպորտային խցանումների վերացմանը, Երևան քաղաքի բնակիչների տրանսպորտային հոգսի թեթևացմանն ու ամենակարևորը՝ Երևան քաղաքի օդի աղտոտվածության մակարդակի նվազմանն ու ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը: Միաժամանակ մեր պատրաստակամություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանի ցանկության և ֆինանսավորման դեպքում մշտական երկկողմ համագործակցություն հաստատել՝ Երևան քաղաքի բյուջեի և ՄԺԾԾ բյուջետային հայտերի կազմման, դրանց մոնիթորինգի գործում, ինչի վերաբերյալ արդեն 4-5 տարի շարունակաբար առաջարկություն ենք ներկայացրել Երևան քաղաքի զարգացման տարեկան ծրագրերի և բյուջեի նախագծերի հանրային քննարկումների ժամանակ, սակայն համապատասխան արձագանք չենք ստացել։ Նախագիծը պետք չէ շփոթել պետական միջնաժամկետ ծախսերի նախագծման շրջանակներում հայտատու պետական մարմինների կողմից հայտերի նախագծման հետ, իսկ 1-ին և 2-րդ կետերով ներկայացված առաջարկները վերաբերում են այդ հայտերի կազմման մեթոդաբանությանը: Արդյունքային ցուցանիշների վերաբերյալ առաջարկը կդիտարվի 2025թ-ի բյուջեի նախագծման շրջանակում: Նախագծում առկա է տրասպորտային ոլորտի բարելավվման ուղղված շարունակական բյուջետային ծրագրեր, որոնց մեջ առկա է նաև մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքները: Ավտոկայանատեղիների կառուցման ծրագրերի իրականացման հնարավորությունը դիտարկվում է նաև համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում: Հանրային տրանսպորտի կանգառասրահների արդիականացումը մտնում է ընդհանուր տրանսպորտային ոլորտին հատկացման ծախսերի շրջանակում, իսկ արդեն առանձին մոտեցումները ավելի մանրամասն կներկայացվեն տարեկան բյուջեի շրջանակներում: Ելնելով Երևան քաղաքի բյուջեի ռեսուրսային հնարավորություններից՝ Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքների իրականացումն ընդգրկված է համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Նախագծում փոփոխություն չի կատարվել: