Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՉՈՐ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հրապարակի պահպանվող տարածքում կառուցել մինչև 24 հորիզոնական պահպանման մոդուլներից բաղկացած NUHOMS 56M տեսակի աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարան:

Հոդված 2․ Նորմատիվ իրավական կարգավորումը

Նոր միջուկային տեղակայանքի կառուցման ընթացքում ղեկավարվել «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին համատեղ կոնվենցիայի», ՀՀ օրենսդրության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներով։

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

աշխատած միջուկային վառելիք` միջուկային ռեակտորի ակտիվ գոտում ճառագայթված միջուկային վառելիք, որը վերջնականապես հեռացվել է ակտիվ գոտուց․

 աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարան` աշխատած միջուկային վառելիքի ժամանակավոր պահման համար նախատեսված օբյեկտ, որում բացակայում է ջրային միջավայրը․

Հոդված 4 Հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն պետական իրավասու մարմիններից ստանալ տեղեկություններ` նախագծվող, կառուցվող, շահագործվող և շահագործումից հանվող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի վերաբերյալ, եթե դրանք պետական գաղտնիք չեն պարունակում:

Հոդված 5. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հոդված 6.Անցումային դրույթ

 Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն  ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

  • Обсуждалось

    18.07.2024 - 02.08.2024

  • Тип

    Закон

  • Область

    Энергетика и природные ресурсы, Ядерная безопасность

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 810

Принт