Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
4 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման կարգը ու դրանց ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 335-Ն որոշման 2-րդ հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի 8.1-ին կետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կարգի 14-րդ կետով» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
16.07.2024 - 31.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2145
Принт