Добавить в избранное

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՆԵՋԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳՒԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<<———>>——— 2024 թվականի N ————-Ն

 

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՆԵՋԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

          1․  Հաստատել՝

          1) փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելված N 1-ի․

          2) մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը` համաձայն հավելված N 2-ի։

          3) մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը՝ համաձայն հավելված N 3-ի․

          2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

 

Հավելված 1
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՆԵՋԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1․ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՆԵՋԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Սույն պահանջներով կարգավորվում են ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կազմակերպող փոխադրումների մենեջերի (այսուհետ՝ փոխադրումների մենեջեր) մասնագիտական որակավորում ստանալու հետ կապված հարաբերությունները:
  2. Մասնագիտական որակավորման նպատակով փոխադրումների մենեջերը կարող է անցնի վերապատրաստման դասընթաց։

 3․ Սույն որոշմամբ նախատեսված փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման դասընթաց կարող են իրականացնել իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնից (այսուհետ՝ լիազոր մարմին) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած ուսումնական կենտրոնները (այսուհետ' ուսումնական կենտրոն)։

  1. Ուսումնական կենտրոնները պետք է ունենան՝

1) ուսումնական ծրագիր․

2) համապատասխան որակավորում ունեցող դասախոսական կազմ․

3) վերապատրաստման դասընթացները կազմակերպելու համար տարածք, լսարան, ուսումնական նյութեր։

5․ Ուսումնական կենտրոնը մշակում է վերապատրաստման դասընթացի ուսումնական ծրագիրը, որը պետք է ներառի լիազոր մարմնի պաշտոնական կայքոււմ հրապարակված որակավորման քննությունների թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների բնագավառները սահմանող իրավական ակտերը։

6․ Վերապատրաստման դասընթացը ուսումնական կենտրոնն իրականացնում է վերապատրաստման ծրագրով։

7․ Վերապատրաստման դասընթացը կարող է իրականացվել առանձին մասնագիտական և ընդհանուր հարցերի շրջանակներում, որի դեպքում ծրագիրը կազմվում է երկու առանձին մասերից։

8․ Վերապատրաստման ծրագրին մասնակցած անձին դասընթացն ավարտելուց հետո ուսումնական կենտրոնը տալիս է դասընթացն ավարտելու վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն Ձև 1-ի։

9․ Մասնագիտական որակավորման վկայականի ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ և ոչ ուշ քան մեկ ամիս առաջ փոխադրումների մենեջերը կարող է դիմել լիազոր մարմնին՝ սույն որոշման պահանջներին համապատասխան մասնագիտական որակավորման նոր վկայական ստանալու համար։

 

  1. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

10․ Փոխադրումների մենեջերը մասնագիտական որակավորում ստանալու համար պետք է հանձնի մասնագիտական որակավորման քննություն, որը կազմակերպում է լիազոր մարմինը։

11․ Մասնագիտական որակավորման քննությանը կարող է մասնակցել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը վճարած անձը։

12․ Մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին է ներկայացնում

  • դիմում․
  • անձնագիրը հաստատող փաստաթղթի պատճենը․
  • քննություն հանձնելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

13․ Մասնագիտական որակավորման քննության հարցաշարերը կազմվում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման, ֆինանսների և կառավարման, տեխնիկական ստանդարտների, ճանապարհային երթևեկության անվտանգության, առևտրի և ծառայությունների, սոցիալական ապահովության և աշխատանքային օրենսդրության, քաղաքացիական իրավունքի, հարկային բնագավառներից։ Իրավական ակտերը, որոնցից կազմվում են հարցաշարերը, հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում։

14․ Մասնագիտական որակավորման քննությունները կազմակերպվում են համակարգչային թեստավորման միջոցով՝ հայերեն, կամ ռուսերեն, կամ անգլերեն լեզվով քննության մասնակցի ընտրությամբ։

  1. Մասնագիտական որակավորման քննության օրերը սահմանվում են լիազոր մարմնի կողմից՝ ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ։

16․ Քննության անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում։

17․ Քննական թեստերը բաղկացած են պատասխանի 4 տարբերակ պարունակող հարցերից, ընդ որում՝ պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը։

18․ Քննական թեստերը բաղկացած են երկու մասից, յուրաքանչյուրը 25 հարց՝

  • մասնագիտական հարցեր, որոնք ընդգրկում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման բնագավառը․
  • ընդհանուր հարցեր, որոնք ընդգրկում են ֆինանսների և կառավարման, տեխնիկական ստանդարտների, ճանապարհային երթևեկության անվտանգության, առևտրի և ծառայությունների, սոցիալական ապահովության և աշխատանքային օրենսդրության, քաղաքացիական իրավունքի, հարկային բնագավառները։

19․  Մասնագիտական որակավորման քննությունը կարելի է հանձնել սույն կարգի 18-րդ կետով սահմանված մասնագիտական և ընդհանուր մասերը միանգամից կամ առանձին։ Մասնագիտական կամ ընդհանուր մասերը առանձին հանձնելու դեպքում մենեջերին մասնագիտական որակավորում տրվում է մեկ տարվա ընթացքում առանձին մասերի քննությունները դրական արդյունքով հանձնելու դեպքում։

20․ Մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար վճարված պետական տուրքը ուժի մեջ է երեք տարվա ընթացքում։ Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված որակավորման քննությունը մասնագիտական և ընդհանուր մասերն առանձին հանձնելու դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը վճարվում է մեկ անգամ։

  1. Մասնագիտական որակավորման քննությունը մասնագիտական և ընդհանուր մասերը առանձին հանձնելու դեպքում քննություններից որևէ մեկը չհանձնած մասնակիցը մեկ տարվա ընթացքում կարող է կրկնակի հանձնել միայն բացասական արդյունքով հանձնված մասը՝ յուրաքանչյուր անգամ վճարելով «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը:

22․ Մասնագիտական որակավորման քննության թեստերը կազմվում են ներբեռնված հարցաշարերից քննության օրը համակարգչային ծրագրով պատահական ընտրության միջոցով։

  1. Լիազոր մարմինը քննության անցկացման օրվա և ժամի մասին քննության համար դիմած անձանց տեղեկացնում է քննությունից առնվազն 5 աշխատանքային օր առաջ։

24․ Մասնագիտական որակավորման քննությունը սկսելուց առաջ լիազոր մարմնի աշխատողը քննության մասնակիցներին բացատրում է քննության անցկացման ընթացակարգը:

25․ Մասնագիտական որակավորման քննության յուրաքանչյուր մասի համար սահմանվում է առավելագույնը երկու 90 րոպե ժամանակ։

  1. Մասնագիտական որակավորման քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը ճիշտ է պատասխանել թեստի հարցերից առնվազն 60 տոկոսին։

27․ Մասնագիտական որակավորման քննության արդյունքները լիազոր մարմինը ամփոփում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

28․ Քննության մասնակիցը կարող է բողոքարկել քննության արդյունքները լիազոր մարմնին։ Քննության արդյունքների բողոքարկման դեպքում լիազոր մարմինը այն քննարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե քննության արդյունքում պարզվում է, որ թեստում առկա է հարց, որը օրենսդրական փոփոխության հետևանքով դարձել է սխալ, ընդունվում է որպես ճիշտ պատասխան։ Բողոքարկման արդյունքների վերաբերյալ լիազոր մարմինը մասնակցին տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։

29․ Մասնագիտական որակավորման քննության դրական արդյունքի դեպքում լիազոր մարմինը կայացնում է որոշում քննություն հանձնած փոխադրումների մենեջերին մասնագիտական որակավորման վկայական տալու մասին։

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

         Սույնով հավաստվում է, որ ----------------------------------------------------------------

                                                                            անուն, հայրանուն, ազգանուն

 

ծնված -----------------------------------------------, «-------»-------------------20 --------թ․

 

-----------------------------------------------------------------------------------------------ում անցել է

                                    ուսումնական կենտրոնի անվանումը

 

փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման դասընթաց ---------- ուսումնական ժամ տևողությամբ։

 

 

Ուսումնական կենտրոնի ղեկավար --------------------------- ----------------------------------

                                                                       ստորագրություն              անուն, ազգանուն       

կ․տ․     

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

  1. Սույն կարգով կարգավորվում են մասնագիտական որակավորման վկայական տալու, այդ թվում` կորած մասնագիտական որակավորման վկայականի կրկնօրինակ տալու գործընթացները:

2․ Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորում ստանալու համար ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներ իրականացնող հայկական կազմակերպություններում վերջին տաս տարվա ղեկավար պաշտոններում անընդմեջ կառավարման ստաժ ունեցող անձանց մասնագիտական որակավորման վկայականը տրվում է առանց որակավորման քննություն հանձնելու՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր աշխատանքային գործունեության վերաբերյալ  համապատասխան տեղեկատվությունը ներկայացնելու դեպքում:

  1. Մասնագիտական որակավորման վկայականը տրվում է որակավորման քննության դրական արդյունքի դեպքում 3 աշխատանքային օրա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 2-րդ կետում նախատեսված դեպքի։

4․ Սույն կարգի 3-րդ կետում նախատեսված դեպքում փոխադրումների մենեջերը մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար լիազոր մարմնին ներկայացնում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

  1. Մասնագիտական որակավորման վկայականը տրվում է հինգ տարի ժամկետով, բացառությամբ սույն կարգի 2-րդ կետում նախատեսված դեպքի, որի դեպքում մասնագիտական որակավորման վկայականը տրվում է երեք տարի ժամկետով։
  2. Որակավորման քննության բացասական արդյունքի դեպքում լիազոր մարմինը կայացնում է մասնագիտական որակավորման վկայական տալը մերժելու մասին որոշում, որին կցվում է համապատասխան քննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:
  3. Կորած կամ վնասված մասնագիտական որակավորման վկայականի կրկնօրինակը ստանալու համար անձը լիազոր մարմին է ներկայացնում դիմում, վկայականի կորստի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներից որևէ մեկում հայտարարության մասին տեղեկատվություն և «Պետական տուրքի մասին» օրենքով փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 3
ՀՀ կառավարության

<<——>>————2024թ․
N —————-Ն որոշման 

 

ՆԿԱՐԱԳԻՐ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1․ Մասնագիտական որակավորման վկայականը (այսուհետ՝ վկայական) պատրաստվում է դեղնաշականակագույն 100գ/մ2 խտության A4 չափի թղթով։

2․ Վկայականը պետք է ունենա հետևյալ պաշտպանիչ տարրերից առնվազն երկուսը՝

  • հոլոգրամ.
  • թղթի մեջ հատուկ մանրաթելեր, որոնք տեսանելի են դառնում ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո.
  • առնվազն մեկ տողանի միկրոգրություն (տեսանելի է դառնում միայն խոշորացույցով նայելու դեպքում և չի վերատպվում տպիչ սարքով).
  • շոշափելի նիշեր, խորհրդանիշեր կամ պատկերներ.
  • կրկնակի համարակալում՝ սերիական համար և թողարկման համար.
  • պաշտպանված հետնապատկեր՝ նուրբ գելեոշիրային (ընդհատվող գծերից բաղկացած) գծանկարով և ծիածանային տպագրությամբ։

3․ Վկայականը պատրաստվում է հայերեն և անգլերեն լեզվով։

4․ Վկայականի վրա պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարբերանշանը և վկայականը տրամադրող լիազոր մարմնի անվանումը։

5․ Վկայականի օրինակելի ձևը սահմանվում է ձև N 1-ում

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                                               Ա. Հարությունյան

 

 

 

Ձև N 1

դիմերես

AM 

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարություն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

N ………

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սույնով հավաստում է, որ­­­­­­­­­­­­­­­­­­———————————————————————————-ը՝

                                                           անուն, հայրանուն, ազգանուն

ծնված ­­————————­-----------------------——————————, դրական արդյունքով հանձնել է

                                օր,ամիս,տարի  վայր

 միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ քննական թեստերը «------»----------------- ՝ ՏՆԵԿ բազմակողմ քվոտայի շրջանակներում իրականացվող միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների նկատմամբ կիրառվող Որակի խարտիայի դրույթներին համապատասխան։

Սույն վկայականը Որակի խարտիայի II գլխի 4-րդ հոդվածում նշված մասնագիտական որակավորման մասին վկայող բավարար ապացույց է։

Տրվել է՝------------------------------------------, «------»----------20-----թ․

վայրը

 

             ______________________________________________________________

                 Պաշտոնը             ստորագրություն              անուն, ազգանուն

 

կ․տ․

 

 

 

 

դարձերես

AM 

Ministry of Territorial Administration

And Infrastructure

 

 

CERTIFICATE OF PROFESSIONAL COMPETENCE (CPC)

FOR THE ROAD TRANSPORT MANAGER

 

N _______

 

 We...………………………………………………………………………………… hereby

                                                                             Organization

 certify that  ………………………………………………………………………....

                                                   Name, Surname

born on……………………………………… in ..…………………………………………

                           date of birth                                                  place of birth

has successfully passed the tests for the examination («-----»-------------20------) necessary for the award of the certificate of professional competence in road haulage in accordance with the provisions of the Quality Charter applicable to international road haulage operations carried out under the ECMT multilateral quota. This certificate constitutes the sufficient proof of professional competence referred to Article 4 of Chapter II of the Quality Charter.

Issued at.............................................................. …., on «-----»--------20-------

                                    place

 

 

______________________­­­­­­­­­­­­­­­­­­­­________________________________

          positio                         signature                    name, surname

 

 

s.p.

 

 

 

 

 

  • Обсуждалось

    16.07.2024 - 31.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 921

Принт