Добавить в избранное

В стадии разработки

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՎԻԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«___­­­­­­­­___» «______________» 2024 թվականի N ____-Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՎԻԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 6-րդ մասը, 76-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով «Արմենիա» միջազգային oդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության համաձայնությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ Հայաuտանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի (այսուհետ՝ Կոնցեսիոներ) միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին uտորագրված պայմանագրի թիվ 5 լրացմանը (այuուհետ` Լրացում)` համաձայն հավելվածի։
  2. Լիազորել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին Հայաuտանի Հանրապետության կառավարության անունից uտորագրել Լրացումը։
  3. Լրացման ստորագրումից հետո Հայաuտանի Հանրապետության կառավարության և Կոնցեսիոների միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրից բխող Կոնցեսիոների իրավունքները՝ 0,0490 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո համարել դադարեցված։
  4. Կոնցեսիոներից Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանի վազքուղու հարակից տարածքից 2177070 դրամ կադաստրային արժեքով, 0,0490 հա մակերեսով հողատարածքը (ծածկագիր՝ 08-001-1421-0001) հետ վերցնել և իննսունինը տարի ժամկետով առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ օդերևութաբանական դիտարկումների շենք կառուցելու նպատակով։
  5. Հողամասի կառուցապատման իրավունքի վճար սահմանել՝ անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափի չափով։
  6. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսյա ժամկետում շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր։
  7. Շրջակա միջավայրի նախարարին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարման համար անհրաժեշտ գործողությունների կատարումը։
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հավելված

կառավարության 2024 թվականի

_______ __-ի N ____-Ն որոշման

 

ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 5 ԼՐԱՑՈՒՄ

    Հայաuտանի Հանրապետության կառավարությունը (այuուհետ` Կառավարություն), որի անունից, որպեu լիազոր ներկայացուցիչ, հանդեu է գալիu Հակոբ Սիմիդյանը, որը գործում է Կառավարության ————թվականի ————— որոշման հիման վրա (գտնվելու վայրը` Հայաuտանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) մի կողմից, և «Արմենիա» միջազգային oդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը (այuուհետ` Կոնցեսիոներ) (հարկ վճարողի հաշվառման համարը` 02562664, գտնվելու վայրը` 0010 Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մաշտոցի 13, գործունեության հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, կոնցեսիոների շենք), ի դեմu գլխավոր տնoրեն Մարսելո Վենդեի, որը գործում է կանոնադրության հիման վրա և oժտված է բավականաչափ լիազորություններով` uտորագրելու uույն Լրացումը, մյուu կողմից (Կառավարությունը և Կոնցեսիոները միաuին` այuուհետ` Կողմեր), հաշվի առնելով այն հանգամանքը, որ`

  1. 2001 թվականի դեկտեմբերի 17-ին Կառավարությունը և «Կորպորաuիոն Ամերիկա U.Ա.»-ն կնքել են պայմանագիր «Զվարթնոց» միջազգային oդանավակայանի կոնցեuիայի` կառավարման, շահագործման և oգտագործման մաuին (այuուհետ` Պայմանագիր).
  2. Համաձայն 2002 թվականի մայիuի 17-ին uտորագրված Պայմանագրի լրացման և նշված լրացման կատարման նպատակով 2024 թվականի ---------ին Պայմանագրով uահմանված «Կորպորաuիոն Ամերիկա U.Ա.»-ի իրավունքներն ու պարտականությունները սույն լրացմամբ փոխանցվում են շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը.
  3. Պայմանագրի ուժով Կոնցեսիոներն ունի բացառիկ իրավունք` օգտագործելու օդանավակայանը, որի առնչությամբ 2003 թվականի մարտի 27-ին վերջինիս տրվել է անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման N 1346389 վկայականը.
  4. Պայմանագրի ուժով շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն ունի նաև բացառիկ իրավունք օգտագործելու հողամասը և դրա վրա կառուցված շինությունը՝ անկախ Պայմանագրի ստորագրման պահին դրա սեփականատիրոջ ով լինելուց և անկախ դրա նկատմամբ գույքային իրավունքներ (այդ թվում` օգտագործման իրավունք) ունեցող անձի կամ պետական մարմնի փաստից, այդ թվում` Պայմանագրի Դ հավելվածում թվարկվածը.

   Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանի վազքուղու հարակից տարածքից 0,0490 հա մակերեսով հողատարածք (ծածկագիր՝ 08-001-1421-0001).

  1. Կառավարությունը շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ քննարկել է տրամադրվող «Շիրակ» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող հողամասի նկատմամբ Պայմանագրից բխող Կոնցեսիոների ունեցած իրավունքները դադարեցնելու հարցը.

 Կողմերը համաձայնվեցին`

  1. Կոնցեսիոները սույնով հայտնում է իր համաձայնությունը դադարեցնելու Պայմանագրից բխող իր ունեցած իրավունքները շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվող հողամասի նկատմամբ և սույն Լրացումից հետո Կառավարության և Կոնցեսիոների միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված Պայմանագրից բխող Կոնցեսիոների իրավունքները՝ 0,0490 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո համարվում են դադարեցված։
  2. Կառավարությունը սույնով հաստատում է, որ Կոնցեսիոները, որպես օդանավակայանի բնականոն գործունեությունը պահպանելու համար պատասխանատու անձ, իրավունք ունի Պայմանագրի 10.3-րդ կետի համաձայն հետագայում թարմացնելու Մաստեր Պլանը։
  3. Կառավարությունը սույնով հաստատում է նաև, որ եթե որևէ Մաստեր Պլանով նախատեսված լինի, որ շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից օդանավակայանում օգտագործվող հողամասը և դրա վրա հետագայում կառուցվող շինությունն անհրաժեշտ է օդանավակայանի համար, ապա տվյալ հողամասը և հետագայում դրա վրա կառուցվելիք շինության օգտագործման իրավունքները Կառավարության կողմից կշնորհվեն Կոնցեսիոներին և Կոնցեսիոները շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը կտրամադրի այլ համապատասխան շինություն։ Եթե տվյալ հողամասի և դրա վրա կառուցված շինության նկատմամբ այդ պահի դրությամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը Կառավարության կողմից փոխանցված լինի այլ անձի, ապա Կառավարությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ նշված հողամասը կոնցեսիայի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը տրամադրելու նպատակով։
  4. Լրացման նոտարական վավերացման և Լրացումից բխող պետական գրանցման բոլոր ծախuերը կիրականացվեն շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից։
  5. Լրացումը Պայմանագրի անբաժանելի մաuն է։
  6. Այն ամենը, ինչը նախատեuված չէ uույն Լրացմամբ, կկարգավորվի Պայմանագրի համապատաuխան դրույթներով։
  7. Կողմերը համաձայնվում են, որ Լրացումը ենթակա է նոտարական վավերացման։
  8. Լրացումը կազմված է հայերենով և անգլերենով` ____ (________) հավաuարազոր ուժ ունեցող oրինակներից։
  9. Ի վկայություն դրա` կողմերը 2024 թվականի ____________-ին Երևան քաղաքում կնքեցին uույն Լրացումը։

 

  • Обсуждалось

    11.07.2024 - 26.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Авиация, Градостроителство

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1243

Принт

Предложения

Asya Dilanyan

23.07.2024

Նախագիծը հույժ կարևոր է "Շիրակ" ՕՍ ծառայության համար։ Քանի որ շինությունները, որտեղ տեղակայված են կանխատեսումների և դիտարկումների բաժինները անմխիթար վիճակում են,չկան տարրական կոմունալ հարմարություններ։ Շատ հաճախ աշխատակիցները աշխատում են էքստրեմալ պայմաններում` առաստաղից թափվող անձրևաջրերի տակ,սենյակներ ներթափանցած օձերի և մկների հետ։ Ուղակի անընդունելի է 21_րդ դարում միջազգային օդանավակայանում նման պայմաններում աշխատելը։ Իմ կարծիքով նոր շենքի կառուցումը խթան կհանդիսանա թռիչքների օդերևութաբանական սպասարկման որակի և մակարդակի բարձրացման համար։

Simon Darbinyan

22.07.2024

Անհրաժեշտություն է,որ միջազգային օդանավակայանի կարգավիճակ ունեցող օդանավակայանում աշխատակիցները ունենան աշխատանքային նորմալ շենքային պայմաններ։

Մամիկոն Եփրեմյան

16.07.2024

Նախագիծը ողջունելի է և էապես կնպաստի թռիչքների օդերևութաբանական սպասարկման նոր և միջազգային ստանդարտների համապատասխանեցմանը։

Узнать больше