ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
6 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
….. ……..-ի 2024 թվականի N ….Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 8-րդ կետում «նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել « հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը» բառերով.
2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Միջոցառումների ծրագրի կատարման համար պատասխանատու մարմինները, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ը վարչապետի աշխատակազմ են ներկայացնում ծրագրով նախատեսված նախորդ տարվա միջոցառումների իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվություն՝ N 2 ձևին համապատասխան (ամփոփելով նաև համակատարող մարմիններից ստացված տեղեկատվությունը), միաժամանակ հրապարակելով իրենց կայքում: Համակատարող մարմինները մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը պատասխանատու մարմիններին են ներկայացնում նախորդ տարվա միջոցառումների՝ իրենց կողմից կատարվածի (մասնակցության) վերաբերյալ տեղեկատվություն՝ N2 ձևին համապատասխան:»
3) 11-րդ կետում «մարտի 15-ը» բառերը փոխարինել «փետրվարի 28-ը» բառերով.
4) հավելվածը լրացնել նոր 22.1- 22.2-րդ կետերով.
«22.1. Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Կառավարության օրենսդրական նախաձեռնությունների, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված՝ Ազգային ժողովի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ բովանդակային առաջարկներ ներկայացվելու դեպքում, վերջնական դիրքորոշում ձևավորելու նպատակով Կառավարության ներկայացուցչի (համապատասխան պետական մարմնի) կամ վարչապետի աշխատակազմի նախաձեռնությամբ՝ առաջարկը կարող է քննարկվել համապատասխան նախարարական կոմիտեում: Այդ դեպքերում, Կառավարության ներկայացուցիչը վարչապետի աշխատակազմ է ներկայացնում 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն Ազգային ժողովի որոշման հավելվածի 40-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և շահագրգիռ պետական մարմինների կարծիքները:
22.2. Կառավարության առաջարկի հետագա ընթացքավորումը (այդ թվում՝ կարծիքների ստացումը, կոմիտեում քննարկումն ու կոմիտեի կողմից դիրքորոշում տալը) իրականացվում է սույն աշխատակարգով սահմանված ընդհանուր կարգով: Կոմիտեի կողմից դիրքորոշում տալուց հետո գործընթացն ավարտվում է, և այն Կառավարության նիստում չի քննարկվում:
5) 107-րդ կետի 2-րդ ենթակետում «ներկայացնելու» բառից հետո լրացնել «և ընդունելու» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
11.07.2024 - 26.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Управленческие правоотношениями, Общественное управление
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1289
Принт