Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«_____» ___________ 2024թ. N _________ - Ն

ԵՐԵՎԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հու­նիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գության ծառա­յության կանո­նադրության 21-րդ կետի 15-րդ ենթա­կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և հատուկ ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև այդ ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակը ստուգելիս ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշմամբ սահմանված պահանջներով։

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողների առողջական վիճակը ստուգելիս ղեկավարվել սույն հրամանի 1-ին կետով սահմանված պահանջներով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի 1997 թվականի հունվարի 20-ի «Ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական հանձնաժողովի կարգը, ազգային անվտանգության մարմիններում բժշկական փորձաքննության կարգը, ազգային անվտանգության մարմիններում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը և ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքի հաշվետվության ձևը սահմանելու մասին» N 2 հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

ազգային անվտանգության

ծառայության տնօրեն Ա. ԱԲԱԶՅԱՆ

 

  • Обсуждалось

    04.07.2024 - 19.07.2024

  • Тип

    Приказ

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1516

Принт

Связанные документы / ссылки