Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ կառավարության 06.07.2017թ. N783-Ն որոշման համաձայն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը հրապարակվում են հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը` հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները, միասնական հաշվի միջոցով չմարվող պետական վճարի համապատասխան գանձապետական հաշվին կատարված վճարումը և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Ընդ որում, միասնական հաշվի միջոցով մարված գումարներից նվազեցվում են միայն հարկային հաշվարկների ճշգրտման արդյունքում հարկ վճարողների միասնական հաշվին վերադարձված գումարները: Մասնավորապես, ԱԱՀ-ից և ակցիզային հարկից փոխհատուցված գումարները (դեբետային գումարները) հրապարակվում են առանձին սյունով, բայց վճարումներից չեն նվազեցվում: Միաժամանակ չեն նվազեցվում նաև օրինակ ՀՀ հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ից 3-րդ մասերով կատարված վերադարձները:

  • Обсуждалось

    04.07.2024 - 19.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1179

Принт