Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2024 թվականի N       –Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն,  2021 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի  N 1179-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34‑րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
  • որոշման N 1 հավելվածում՝

ա․5.5-րդ կետում «մարտի 11-ն» բառերը փոխարինել «հունիսի 1-ը՝ ներառյալ,» բառերով,

բ․72.2-րդ կետից հանել «, եթե կենսաթոշակառուն չի մահացել» բառերը․

  • որոշման N 19 հավելվածում՝

ա. 6-րդ և 12-րդ կետերում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ,» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.

«14.1. Սույն կարգի 5-րդ կետի կամ սույն կարգի 6-րդ կետի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ,  ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակը նշանակելիս օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2024 թվականի թվականի հունիսի 1-ից։ Ընդ որում, կենսաթոշակը, բացառությամբ առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի, նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։ Եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա և դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ, ապա կենսաթոշակը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից։ Ընդ որում, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմումը 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ, ներկայացվելու դեպքում կենսաթոշակը նշանակվում և վճարվում է 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի՝ այդ տեսակի կենսաթոշակի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար։»,

գ․ 15-րդ կետում «հունիսի 1-ին» բառերը փոխարինել «սեպտեմբերի 3-ին» բառերով, իսկ «սահմանված ժամկետում» բառերից հետո ավելացնել «, իսկ հաշմանդամության կենսաթոշակի դեպքում հաշվի են առնվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված ժամկետները։» բառերը,

դ. 17-րդ կետից հանել վերջին նախադասությունը,

ե․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.

«17.1. Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է) 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը՝ ներառյալ, ժամանակահատվածում, ապա 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ, ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակը նշանակելիս օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2024 թվականի թվականի հունիսի 1-ից։ Ընդ որում, կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։ 2024 թվականի սեպտեմբերի 3-ին և դրանից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետներում։»,

զ․ 18-րդ կետից հանել վերջին նախադասությունը,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.

«18.1. Սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը՝ ներառյալ, ժամանակահատվածում է, ապա 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ, ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակը նշանակելիս հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ, քան 2024 թվականի հունիսի 1-ից։ 2024 թվականի սեպտեմբերի 3-ին և դրանից հետո դիմելու դեպքում հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված ժամկետների հաշվառմամբ։»։

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման՝
  • N 1 հավելվածում՝

ա. 5.1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, իսկ 2024 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում` նպաստը նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված ժամկետներում» բառերը,

բ. 5.1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «։2024 թվականի հունիսի 1-ից հետո դիմելու դեպքում հաշմանդամության նպաստ նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում` սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետների հաշվառմամբ» բառերը,

գ. 5.1-ին կետի 4-րդ ենթակետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, և դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ» բառերով, իսկ «օրվանից։» բառը փոխարինել «օրվանից, ընդ որում, նպաստ նշանակելու դիմումը 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ, ներկայացվելու դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի՝ այդ տեսակի նպաստի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար․» բառերով,

դ․ 5.1-ին կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել նոր 5-րդ և 6-րդ ենթակետերով՝

«5) բացառությամբ սույն կետի 4-րդ և 6-րդ ենթակետերում նշված դեպքերի, 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ,  ներկայացված դիմումի հիման վրա նպաստը նշանակելիս օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 3.1-ին մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2024 թվականի թվականի հունիսի 1-ից, իսկ  նպաստը նշանակվում է նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ․

6)  սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը՝ ներառյալ, ժամանակահատվածում է, ապա 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ,  ներկայացված դիմումի հիման վրա նպաստը նշանակելիս հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ, քան 2024 թվականի հունիսի 1-ից։»,

ե. 5.2-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ․ «2024 թվականի սեպտեմբերի 3-ին և դրանից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված ժամկետներում, իսկ հաշմանդամության նպաստի դեպքում հաշվի են առնվում նաև սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետները։»,

զ․ 5.3-րդ կետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 2-ը՝ ներառյալ,» բառերով,

է․ 5.4-րդ կետում «2023 թվականի մարտի 11-ն» բառերը փոխարինել «2024 թվականի հունիսի 1-ը՝ ներառյալ,» բառերով, իսկ «2-4-րդ» բառը՝ «2-6-րդ» բառով։

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման N 1 հավելվածի 34-րդ կետի 5.1-ին ենթակետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «կամ զինվորական կոմիսարիատի տված՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը» բառերով։

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն N հավելվածի՝
  • 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շահառուին կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նրան անաշխատունակության թերթիկը տրամադրվել է (անաշխատունակության թերթիկը բացվել է) կամ երեխան ծնվել է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում և մայրության նպաստ նշանակելու համար դիմումը ներկայացվել է սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերում նշված ժամկետներում կամ այդ ժամկետներից հետո, սակայն 2024 թվականի հուլիսի 1-ից հաշված՝ 140 օրվա ընթացքում:»,

  • 1-ին կետը «չի նշանակվել» բառերից հետո լրացնել «կամ ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկը» բառերը,
  • 11-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «իսկ» բառը և ենթակետը «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, իսկ 5-րդ ենթակետում նշված դեպքում 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է 2024 թվականի հուլիսի 1-ից» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Обсуждалось

    01.07.2024 - 17.07.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1146

Принт