Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

----- ----------- 2018 թվականի N ----- -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում, ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)՝ նախարարության ենթակայության երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման (այսուհետ՝ վերակազմակերպվող կազմակերպություն) արդյունքում նոր ստեղծված կազմակերպությունների գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ օգտագործված գույքը (օգտագործման համար պիտանի)՝ համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում ձեռք բերված և չօգտագործված գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, որպես բնաիրային օգնություն ըստ առաջնահերթությունների տրամադրել՝
  • վերակազմակերպվող կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում կենսաբանական ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին.
  • ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքներին.
  • ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին՝ որպես պետական համաֆինանսավորում։
  1. Սահմանել, որ
  • սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ներառված գույքը տրամադրվում է սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ընտանիքներին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշման հիման վրա, որն ընդունվում է կենսաբանական կամ սոցիալապես անապահով ընտանիքների բնակության վայրը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի, այսուհետ երկուսը միասին՝ գործակալություն) կարիքների գնահատման արդյունքում ձևավորված հայտի հիման վրա.
  • գործակալությունը

ա. հայտը ձևավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման N 1 հավելվածի 4-14-րդ կետերով սահմանված կարգով իրականացված սոցիալական դեպքի վարման տվյալների հիման վրա.

բ. հայտում ներառում է գույք ստացող ընտանիքի չափահաս անդամներից մեկի (դիմողի) ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, պահանջվող գույքի անվանումը և քանակը, հայտին կից ներկայացնում քաղվածք տվյալ ընտանիքի համար կազմած անհատական սոցիալական ծրագրից՝ ընտանիքի գույքային կարիքի, այն հիմնավորող հանգամանքների և առաջարկվող բնաիրային օգնության նկարագրության մասով․ 

  • սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ներառված գույքը տրամադրվում է սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված կազմակերպությանը տվյալ կազմակերպության կողմից ներկայացված գրավոր հայտի հիման վրա.
  • կենսաբանական կամ սոցիալապես անապահով ընտանիքներին գույքի տրամադրման աշխատանքները (այդ թվում՝ նրանց բնակության հասցե տեղափոխումը) կազմակերպում է համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը՝ համաձայնությամբ).
  • ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին տրամադրվող գույքը տեղափոխում է տվյալ կազմակերպությունը:
  1. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    15.02.2018 - 02.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

15.02.2018 15:57

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8123

Принт