В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2024 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14‑ի ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 2 հավելվածի՝
- 14-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» պարբերությամբ․
«ե․ սույն ենթակետի «դ» պարբերությունում նշված դեպքերում այլ գործատուի կողմից տրամադրման ենթակա տեղեկանքները, եթե անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողը չի հանդիսանում օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձ և հաշվարկային ժամանակահատվածում կամ այդ ժամանակահատվածի առանձին ամիսներին այլ գործատուի մոտ առկա՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն․»,
- 14-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում ««դ» պարբերությունում» բառերը փոխարինել «««դ» և «ե» պարբերություններում» բառերով,
- 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.2-րդ կետով.
«23.2 Եթե անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողը չի հանդիսանում օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձ և հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև ամիսներ, որոնց ընթացքում վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը համարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար եկամուտը հաշվառվում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով։»,
- 24-րդ կետը «հարաբերությունների անընդհատությունից» բառերից հետո լրացնել «, իսկ եթե անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողը չի հանդիսանում օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձ՝ նաև անկախ այդ ժամանակահատվածում նրան վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվելու հանգամանքից» բառերով, իսկ «8-րդ և 10-րդ կետերով» բառերը փոխարինել «8-րդ և 10-րդ մասերով» բառերով,
- 25-րդ կետում «կետով» բառը փոխարինել «մասով» բառով, իսկ «անընդհատությունից» բառից հետո լրացնել «, իսկ եթե անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողը չի հանդիսանում օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձ՝ նաև անկախ այդ ժամանակահատվածում նրան վերաբերող՝ այլ գործատուի մոտ առկա տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվելու հանգամանքից» բառերով,
- 27-րդ կետը «եկամուտը» բառից հետո լրացնել (անկախ այլ գործատուի մոտ առկա՝ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվելու հանգամանքից)» բառերով,
- 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27.1-ին կետով.
«27.1. Սույն կարգի 25-րդ և 27-րդ կետերում նշված դեպքերում այլ գործատուի մոտ առկա՝ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվելու ամիսների եկամտի վերաբերյալ տեղեկատվությունը նպաստ հաշվարկող գործատուին ներկայացնում է վարձու աշխատողը՝ սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված տեղեկանքը ներկայացնելու միջոցով։ Տեղեկանքում նշվում է.
1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը` առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.
2) հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսները, որոնց ընթացքում վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը համարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն․
3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները (օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող)՝ ըստ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների.
4) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում՝ խնամքի արձակուրդի ժամանակահատվածի սկիզբը և ավարտը, ինչպես նաև խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափը։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2024 թվականի հունվարի 1-ն է կամ դրանից հետո:
- Եթե մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործատուն վարձու աշխատողին նշանակել, հաշվարկել և վճարել է ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստ և հաշվարկային ժամանակահատվածում առկա են եղել ամիսներ, որոնց ընթացքում վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը համարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա նպաստը հաշվարկվում է որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով և նպաստի՝ վճարման ենթակա գումարը (որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված և վճարված գումարների տարբերությունը) գործատուն վճարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
- մեկամսյա ժամկետում, եթե չի պահանջվում ներկայացնել որոշման N 2 հավելվածի 27.1-ին կետում նշված տեղեկանքներից որևէ մեկը․
- վեցամսյա ժամկետում, եթե պահանջվում է ներկայացնել որոշման N 2 հավելվածի 27.1-ին կետում նշված տեղեկանքներից որևէ մեկը՝ տեղեկանքը ներկայացնելուց հետո՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
-
Обсуждалось
01.07.2024 - 17.07.2024
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 1098
Принт